Ահմադինեժադը չի մասնակցի Իրանի նախագահի ընտրություններին

Ահմադինեժադը չի մասնակցի Իրանի նախագահի ընտրություններին

PanARMENIAN.Net - Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը չի մասնակցի մայիսին կայանալիք նախագահական ընտրություններին: Ապրիլի 20-ին նման որոշում է կայացրել Պաշտպանների խորհուրդը կամ Դիտորդական խորհուրդը, որը խորհրդարանի կողմից ընդունվող որոշումները վերահսկող կառավարման մարմին է, գրում է Deutsche Welle-ն:

Ավելի վաղ Ահմադինեժադն ասել էր, որ չի առաջադրի իր թեկնածությունը՝ հետևելով Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Համենեիի խորհրդին: Սակայն, այնուհետև նախկին նախագահն անսպասելի փոխեց իր կարծիքն ու ապրիլի 12-ին գրանցվեց ներքին գործերի նախարարությունում ընտրություններին մասնակցելու համար: Գործելով հոգևոր առաջնորդի դեմ՝ Ահմադինեժադն հաջողելու քիչ շանսեր ունի, քանի որ Խորհրդի անդամներից կեսին Համենեին է նշանակում:

Այսպիսով ընտրություններին կմասնակցի 6 թեկնածու, այդ թվում գործող նախագահ Հասան Ռոուհանին, որը զբաղեցնում է այդ պաշտոնը 2013-ից:

Ահմադինեժադն երկու անգամ է նախագահել անընդմեջ՝ 2005-2013թթ.: Ընտրություններն Իրանում կայանալու են մայիսի 19-ին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---