Վիգեն Սարգսյան. «Ես եմ»-ի նպատակը զինծառայողների թիվն ավելացնելը չէ

Վիգեն Սարգսյան. «Ես եմ»-ի նպատակը զինծառայողների թիվն ավելացնելը չէ

PanARMENIAN.Net - ՀՀ ՊՆ կողմից ներկայացված, զորակոչին վերաբերող «Ես եմ» նախագիծը որևէ կերճ չի ավելացնում բանակում ծառայողների թիվը: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասել է պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:

«Այս ծրագրով ընդհանուր զինծառայողների թվի ավելացում չի նախատեսվում: Ի դեպ, եղած ծառայության մոդելը որևէ մեկը չի պատրաստվում հանել, ավելին, մենք չենք պատրաստվում պարտադիր ժամկետային ծառայության ժամկետը երկարացնել, ընդամենը տալիս ենք մարդուն ընտրության հնարավորություն և, կարծում եմ, դա մեր պարտավորությունն է», - ասել է Սարգսյանը, մեջբերում է Aysor.am-ը:

Նա ընդգծել է՝ ներկայացված ծրագրերն ու «Ազգ-բանակ» կոնցեպտը չեն ենթադրում, որ Հայաստանը հրաժարվել է խաղաղությունից և գնում է ռազմականացման.

«Խաղաղությունից ոչ միայն չենք հրաժարվել, այլև խաղաղության մեծագույն ջատագովներից ենք ու վստահ ենք, որ այս տարածաշրջանն այլ ապագա չունի, բայց պաշտպանության նախարարությունը պետք է միշտ պատասխանատու լինի երկրի պաշտպանունակության մակարդակը բարձրացնելու համար», - նշել է նախարարը:

Զինծառայության համակարգում նախատեսված առաջին ծրագիրը կոչվում է «Պատիվ ունեմ»։ Այդ պետական ծրագրի գաղափարախոսությունն է` բուհական տարկետումը կապել ապագա սպայական ծառայության հետ:

Երկրորդ ծրագիրը կոչվում է «Ես եմ»։ Այդ ծրագրով նորակոչիկները, ովքեր ցանկություն կհայտնեն ծառայությունն իրականացնել մարտական հերթապահություն իրականացնող զորամասում, իրավունք կստանան անցնելու ծառայության նոր տեսակի` ժամկետային պայմանագրային:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---