// IP Marketing video - START// IP Marketing video - END

Թուրքիայում քրդերի հետ բախումում 2 թուրք զինծառայող է սպանել

Թուրքիայում քրդերի հետ բախումում 2 թուրք զինծառայող է սպանել

PanARMENIAN.Net - Թուրքիայի հարավ-արևելյան Շրնաք նահանգի Ուլուդերե գավառում սպանվել է Թուրքիայի ժանդարմերիայի 2 զինծառայող, ևս 2 զինծառայող վիրավորվել է:

Թուրքական կողմի պնդմամբ՝ «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (ՔԱԿ) զինյալները հարձակվել են Ուլուդերե գավառի Անդաչ գյուղում տեղակայված Ժանդարմերիայի գումարտակի ռազմաբազայի վրա, ինչի արդյունքում էլ սպանվել են զինծառայողները, գրում է razm.info-ն թուրքական պետական «Անադոլու» գործակալության վրա հղումով:

Վիրավորված զինծառայողները տեղափոխվել են Շրնաքի նահանգային հիվանդանոց:

Ապրիլի 14-20-ը քրդերի դեմ գործողությունների ժամանակ սպանվել է Թուրքիայի 5 ուժային, ևս 5 ուժային վիրավորվել է:

2015-ի հուլիսին ՔԱԿ հետ զինյալ հակամարտության վերսկսումից ի վեր զբոսաշրջիկներին խորհուրդ չի տրվում այցելել հարավ-արևելյան շրջաններ, այդ թվում Դիարբեքիր անվտանգության նկատառումներով: ՔԱԿ հետ Թուրքիայի հակամարտությունը շարունակվում է արդեն 30 տարուց ավելի և 40.000 մարդու կյանք է խլել: ՔԱԿ-ը պայքարում է անկախ քրդական պետություն ստեղծելու համար:

 Ուշագրավ
Հարձակման ենթարկվածի մասին տեղեկություններ դեռ չկան
Սպառազինությունն առաքվել է Ադրբեջան ըստ երկու երկրների ռազմատեխնիկական գործակցության մասին պայմանավորվածության
Օսմանյան ճարտարապետության ոճով մզկիթի կառուցումն սկսվել է 2012-ին