// IP Marketing video - START// IP Marketing video - END

«Ռուսգիդրոն» կարող է վաճառել Սևան-Հրազդան ՀԷԿ-երի կասկադը

«Ռուսգիդրոն» կարող է վաճառել Սևան-Հրազդան ՀԷԿ-երի կասկադը

PanARMENIAN.Net - «Ռուսգիդրո» ընկերությունն առաջիկայում մտադիր է քննարկել Սևան-Հրազդան ՀԷԿ-երի կասկադը վաճառելու հնարավորությունը, քանի որ համարում է այն ոչ պրոֆիլային ակտիվ: Առաջիկա 2-3 ամսում ընկերությունը մտադիր է գնահատել ակտիվն ու առաջարկությունների փաթեթ ձևավորել պոտնեցիալ գնորդների համար: Այդ մասին լրագրողներին է ասել «Ռուսգիդրոյի» գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Ջորջ Ռիժինաշվիլին:

«Մենք ունենք Սևան-Հրազդանի կասկադը Հայաստանում, որը մտադիր ենք առաջիկայում օտարել: Դա ոչ պրոֆիլային ակտիվ է», -ասել է Ռիժինաշվիլին, հայտնում է Finanz.ru-ն:

Նա հավելել է, որ դեռևս ընկերությունն ակտիվի գնահատում չի կատարել, սակայն մտադիր է դա անել մոտ ապագայում՝ 2-3 ամսում:

«Մենք դեռևս ներքին գնահատում չենք կատարել, քանի որ ֆինանսական մոդելի վերլուծություն է կատարվում, սակայն օտարման մասին որոշումը բավականին կայուն է», -ասել է նա:

Սևան-Հրազդան կասկադը հիդրոէներգետիկական համակարգ է, որը կազմված է մի քանի հիդրոէլեկտրակայաններից (ՀԷԿ-եր)։ Այն ներառում է 7 ՀԷԿ, որոնք են Սևանի, Հրազդանի, Արգելի, Արզնիի, Քանաքեռի, Երևան-1-ի և Երևան-3-ի ՀԷԿ-երը։ ՀԷԿ-երը տեղակայված են Հրազդան գետի վրա, օգտագործում են գետի բնական հոսքը և Սևանից հոսող ոռոգման ջուրը, որը հնարավորություն Է տալիս ոռոգել Հայաստանի գյուղատնտեսական հողերի 70 %-ը։

 Ուշագրավ
Արագածոտնի մարզի «Մետաղի հղկումից և մշակումից պատրաստվող իրերի արտադրության հիմնում» ներդրումային ծրագրով սիրիահայ ներդրողին տրամադրվել է 10 մլն դրամ
Զեյթունցյանի խոսքով, Հայաստանի ամբողջ զբոսաշրջությունը կարող է համարվել էկոզբոսաշրջություն
Տարբեր ծրագրերի իրականացման համար արդեն ներդրվել է ավելի քան $550 միլիոն
Կարապետյանի խոսքով, սեփականության իրավունքը «մաքսիմալ հարգվելու է»