// IP Marketing video - START// IP Marketing video - END

Թբիլիսին մեկնաբանել է Մոսկվայի ու Սուխումիի ակնարկները դեպի ՀՀ տարանցման վերաբերյալ

Թբիլիսին մեկնաբանել է Մոսկվայի ու Սուխումիի ակնարկները դեպի ՀՀ տարանցման վերաբերյալ

PanARMENIAN.Net - Վրաստանի տարածքով ցանկացած բեռնափոխադրում պետք է իրականացվի ըստ Վրաստանի օրենսդրության: Այդ մասին հայտարարել է Վրաստանի ԱԳ նախարար Միխայիլ Ջանելիձեն «Ազատություն ռադիոկայանի» եթերում՝ մեկնաբանելով ՌԴ ԱԳ նախարարի և Աբխազիայի նախագահի հայտարարությունները ՌԴ-ից Հայաստան Աբխազիայի տարածքով տարանցիկ փոխադրումների վերսկսման հնարավորությայն վերաբերյալ:

Նախարարն ասել է, որ բոլոր որոշումներն այդ հարցում պետք է ընդունի Վրաստանի կառավարությունը, այդ թվում Աբխազիայի գծով:

Ջանելիձեն հիշեցրել է, որ Վրաստանն ու ՌԴ-ն 2011-ին համաձայնագիր են ստորագրել, որով նախատեսվում է երկու երկրների առևտրի մշտադիտարկում:

«Քանի որ Վրաստանը չի կարող վերահսկել Աբխազիայի հետ սահմանը, համաձայնագրով նախատեսվում է երրորդ կողմի դիտարկում այդ տարածքում, որը կհետևեի Վրաստանի և ՌԴ միջև առևտրին»,-պարզաբանել է նախարարն ու ասել, որ կողմերի համար այլ պարտավորություններ համաձայնագրով նախատեսված չեն:

Ապրիլի 19-ին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն Աբխազիայի նախագահ Ռաուլ Հաջիմբայի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանը խոչընդոտներ չի տեսնում Աբխազիայի տարածքով դեպի Հայաստան բեռների տարանցումը վերականգնելու համար: Աբխազիայի նախագահ Հաջիմբան իր հերթին նշել է, որ երթուղու բացումը դրական ազդեցություն կունենա երկրի վրա

2011-ին կնքված համաձայնագիրն այդպես էլ ուժի մեջ չմտավ:

Ընթերցեք նաև. Լավրով. ՌԴ-ն դեմ չէ Աբխազիայով դեպի ՀՀ բեռնափոխադրումների վերսկսմանը

 Ուշագրավ
Բանաձևերն ընդունվել են ձայների բացարձակ մեծամասնությամբ
Նիդերլանդների ու Թուրքիայի հարաբերությունները խորը ճգնաժամ են ապրում
Նա ասել է, որ 1,5 մլն հայերի սպանածների ժառանգներն են թուրքերը