// IP Marketing video - START// IP Marketing video - END

Թբիլիսին մեկնաբանել է Մոսկվայի ու Սուխումիի ակնարկները դեպի ՀՀ տարանցման վերաբերյալ

Թբիլիսին մեկնաբանել է Մոսկվայի ու Սուխումիի ակնարկները դեպի ՀՀ տարանցման վերաբերյալ

PanARMENIAN.Net - Վրաստանի տարածքով ցանկացած բեռնափոխադրում պետք է իրականացվի ըստ Վրաստանի օրենսդրության: Այդ մասին հայտարարել է Վրաստանի ԱԳ նախարար Միխայիլ Ջանելիձեն «Ազատություն ռադիոկայանի» եթերում՝ մեկնաբանելով ՌԴ ԱԳ նախարարի և Աբխազիայի նախագահի հայտարարությունները ՌԴ-ից Հայաստան Աբխազիայի տարածքով տարանցիկ փոխադրումների վերսկսման հնարավորությայն վերաբերյալ:

Նախարարն ասել է, որ բոլոր որոշումներն այդ հարցում պետք է ընդունի Վրաստանի կառավարությունը, այդ թվում Աբխազիայի գծով:

Ջանելիձեն հիշեցրել է, որ Վրաստանն ու ՌԴ-ն 2011-ին համաձայնագիր են ստորագրել, որով նախատեսվում է երկու երկրների առևտրի մշտադիտարկում:

«Քանի որ Վրաստանը չի կարող վերահսկել Աբխազիայի հետ սահմանը, համաձայնագրով նախատեսվում է երրորդ կողմի դիտարկում այդ տարածքում, որը կհետևեի Վրաստանի և ՌԴ միջև առևտրին»,-պարզաբանել է նախարարն ու ասել, որ կողմերի համար այլ պարտավորություններ համաձայնագրով նախատեսված չեն:

Ապրիլի 19-ին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն Աբխազիայի նախագահ Ռաուլ Հաջիմբայի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանը խոչընդոտներ չի տեսնում Աբխազիայի տարածքով դեպի Հայաստան բեռների տարանցումը վերականգնելու համար: Աբխազիայի նախագահ Հաջիմբան իր հերթին նշել է, որ երթուղու բացումը դրական ազդեցություն կունենա երկրի վրա

2011-ին կնքված համաձայնագիրն այդպես էլ ուժի մեջ չմտավ:

Ընթերցեք նաև. Լավրով. ՌԴ-ն դեմ չէ Աբխազիայով դեպի ՀՀ բեռնափոխադրումների վերսկսմանը

 Ուշագրավ
Չվերթները կիրականացվեն յուրաքանչյուր երեքշաբթի և հինգշաբթի օրերին
Տոմսի արժեքը 1.000 դրամ է: Այն հնարավոր է ձեռք բերել հունիս 12-ից
Բժիշկների թվում է Ֆրեզնո քաղաքից վիրաբույժ Ջոն Գարին, որի համար սա հնարավորություն է մոտ 30 տարի անց վերադառնալ Հայաստան
Մի շարք կուսակցություններ դատապարտել են 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը