ԶԼՄ-ներ. Իսրայելը հրթիռակոծել է Սիրիայի տարածքը

ԶԼՄ-ներ. Իսրայելը հրթիռակոծել է Սիրիայի տարածքը

PanARMENIAN.Net - Իսրայելի ավիացիան հրթիռային հարված է հասցրել Սիրիայի բանակի դիրքերին Կունեյթրա գավառի Հան-Արնաբա շրջանին:

«Իսրայելի ինքնաթիռները 2 հրթիռ են արձակել Սիրիայի բանակի դիրքերի ուղղությամբ 18: 45-ին»,-հայտնել է աղբյուրը: Սիրիական զորքերը նյութական կորուստներ են կրել: Ըստ աղբյուրի, հարվածը հասցվել է այն պահին, երբ զինվորականները հետ էին մղում ահաբեկիչների գրոհը, հայտնում է ՌԻԱ Նովոստին սիրիական ռազմական աղբյուրի վրա հղումով:

«Այդ գործողությունները չեն կասեցնի մեր զինված ուժերի պայքարը ահաբեկչական խմբավորումների հետ, որոնք մոտ են Իսրայելին»,-ասել է աղբյուրը:

Ավելի վաղ Իսրայելի բանակը հայտնել էր, որ Իսրայելի զորքերը գնդակոծել են Սիրիայի սահմանամերձ շրջանները, որտեղից ապրիլի 21-ին մի քանի ական էր արձակվել Իսրայելի կողմից վերահսկվող Հոլանի բարձունքների ուղղությամբ: Իսրայելի զինվորականները ենթադրում են, որ Սիրիայի գնդակոծումը միտումնավոր չի եղել՝ ականները պատահաբար են հայտնվել Իսրայելի տարածքում կառավարական ուժերի և ընդդիմության ջոկատների միջև մարտերի ընթացքում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---