Դանիայում հաջողությամբ փորձարկել են քաղցկեղի դեմ պայքարի նոր մեթոդը

Դանիայում հաջողությամբ փորձարկել են քաղցկեղի դեմ պայքարի նոր մեթոդը

PanARMENIAN.Net - Հակաքաղցկեղային թերապիայի նոր մեթոդը, որը մշակվել է Դանիայում, ցույց է տվել իր արդյունավետությունը մկների վրա փորձարկումների ժամանակ: Ինչպես հայտնում է Դանիայի գիտական նորությունների videnskab.dk ինտերնետ պորտալը, գիտնականներին հաջողվել է կասեցնել միզապարկի ուռուցքների աճը, որոնց վրա չի ազդում քիմիաթերապիան:

«Հեռանկարները, որոնք բացում է ստացած արդյունքը, շատ լայն են: Այդ մեթոդը կարող է օգնել այն հիվանդներին, որոնց դեպքում ստանդարտ քիմիաթերապիան արդյունավետ չէ»,-ասել է հետազոտության համահեղինակ Մադս Դաուգորդը:

Փորձնական բուժում ստացած մկների 80 տոկոսը բուժման ավարտին ողջ է մնացել, իսկ կրծողները, որոնց բուժել են ստանդարտ մեթոդներով, սատկել են: Սա լավ արդյունք է, սակայն ռիսկ կա, որ մարդկանց պարագայում նոր մեթոդը կարող է այդքան արդյունավետ չլինել, գրում է ՏԱՍՍ-ը:

Աղմկահարույց բացահայտումը, որի հիման վրա մշակվել է նոր մեթոդաբանությունը, արվել է 2015-ին, գրեթե պատահաբար: Մի խումբ դանիացի գիտնականներ, որոնք աշխատում էին մալարիայի դեմ պատվաստանյութի վրա, շատ արդյունավետ միջոց էին հայտնաբերել տոքսինների տեղափոխման համար, որոնք օգտագործվում են քաղցկեղի դեմ պայքարում: Նրանց կողմից զատված սպիտակուցը կարող է միանալ բջիջներին ուռուցքների 90 տոկոսի դեպքում՝ անտեսելով առողջ հյուսվածքները: Միացնելով սպիակուցին դեղորայքային «մարտագլխիկը», գիտնականները հայտնաբերել են, որ դեղամիջոցը կարողանում է գտնել և սպանել ուռուցքային բջիջները:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---