Ոստիկանությունը մեղադրում է ՄԻՊ-ին «ոչ պրոֆեսիոնալիզմի» մեջ՝ զեկույցում զգացմունքնություն կա

Ոստիկանությունը մեղադրում է ՄԻՊ-ին «ոչ պրոֆեսիոնալիզմի» մեջ՝ զեկույցում զգացմունքնություն կա

PanARMENIAN.Net - ՀՀ ոստիկանությունը կոշտ արձագանքել է Մարդու իրավունքների պաշտպանի՝ 2016-ի հուլիսին ՊՊԾ գնդի օրերին ոստիկանության գործողությունների գնահատականը քննադատող զեկույցին:

Ոստիկանությունն իր ծավալուն անդրադարձում, մասնավորապես, հայտարարել է, որ ՄԻՊ առանձին մտքեր զուրկ չեն «զգացմունքայնությունից և վառ երևակայությունից», ինչի պատճառը, միգուցե, այն է, որ «պոպուլյարիզմի գայթակղությունը գերակշռել է հավասարակշռված ու արդարացի գնահատականներ տալու պարտականությանը»:

Ըստ ոստիկանության, օմբուդսմենի գրասենյակը չի հիշատակել «Ծռերի» կոչերը՝ զինվել, գրավել ոստիկանական բաժինները, զինաթափել ոստիկաններին, իսկ դիմադրողնեին չեզոքացնել «ըստ անհրաժեշտության»: Ոստիկանությունը նաև հայտարարում է, որ ուներ տեղեկություններ «Էրեբունի» օդանավակայանի ու բարձրաստիճան ոստիկանների ընտանիքների վրա հնարավոր հարձակման մասին: Ոստիկանությունը նշում է, որ ճգնաժամի օրոք ոչ բոլոր ցույցերն էին խաղաղ, իսկ իր բոլոր գործողությունները որակում է որպես «հակաահաբեկչական»:

«ՀՀ ոստիկանության նման գործողություններն ընդհանրական կերպով անօրինական որակելն առնվազն պրոֆեսիոնալ չէ», - ասվում է հայտարարությունում:

Ոստիկանությունը նաև «անհիմն» է որակում հարյուրավոր ձերբակալվածների իրավունքները խախտելու կամ լրագրողների ծեծը ոստիկանների կողմից արտոնված լինելու մասին ՄԻՊ հայտարարությունները:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտարարել էր, որ Ոստիկանության ՊՊԾ գնդի գրավման իրադարձությունների ժամանակ հատուկ միջոցների կիրառումը ոստիկանության կողմից անհամաչափ էր:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---