Վարչապետը հանձնարարել է լուծել երկրից բացակա քաղաքացիների չմշակվող հողի խնդիրը

Վարչապետը հանձնարարել է լուծել երկրից բացակա քաղաքացիների չմշակվող հողի խնդիրը

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարել է ներկայացնել նախագիծ՝ արտերկրում գտնվող քաղաքացիների առանց մշակման մնացած հողերի խնդիրը լուծելու հստակ առաջարկություններով:

Նման առաջադրանքով նա հանդես է եկել կառավարությունում ֆերմերային տնտեսությունների մի շարք ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում, հայտնում է գործադիրի մամուլի ծառայությունը:

«Մենք սեփականության իրավունքը մաքսիմալ պետք է հարգենք, բայց եթե սեփականատերն իր պարտավորությունները չի կատարում, ապա պետք է հստակ քայլեր իրականացնենք», - ասել է նա:

Հայաստանն ունի մոտ ավելի քան 2 մլն հեկտար գյուղական նշանակության հող, որից մոտ 450 հազար հա-ն՝ վարելահող, ավելի քան 1 մլն-ը՝ արոտավայրեր:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---