Gallup. Երևանցիների մեծ մասը վստահում է Մարգարյանին հիմնախնդիրների լուծման հարցում

Gallup. Երևանցիների մեծ մասը վստահում է Մարգարյանին հիմնախնդիրների լուծման հարցում

PanARMENIAN.Net - Հարցված երևանցիների մեծամասնությունը կարծում է, որ առաջիկա ընտրություններում քաղաքապետի պաշտոնի համար պայքարող թեկնածուներից Տարոն Մարգարյանն ունակ կլինի լուծել քաղաքացիների բարձրացրած հիմնախնդիրները, 12.1 տոկոսը նույն հարցում վստահում է Նիկոլ Փաշինյանին, իսկ 4.2 տոկոսը՝ Զարուհի Փոստանջյանին:

Gallup International Association-ի Հայաստանում լիիրավ անդամ «Էմ Փի Զի» ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը ներկայացրել է կազմակերպության կողմից իրականացված «Երևան քաղաքի հիմնախնդիրները/ քաղաքապետի թեկնածուների վարկանիշերն առ ապրիլի 20-ը» թեմայով արված հարցման առաջին արդյունքները:

Հարցվածների թիվը 1044 է, իրականացման մեթոդը՝ դեմ առ դեմ: Հարցումն իրականացվել է ապրիլի 12-20-ն ընկած ժամանակահատվածում:

Հարցումից պարզ է դառնում, որ որպես առաջնային խնդիր երևանցիների մեծամասնությունը տեսնում է քաղաքային տրանսպորտի խնդիրը: Ըստ երևանցիների՝ ամենալավ ճարտարապետական տեսքն ունեն Կենտրոն, Ավան, Դավիթաշեն վարչական շրջանները, իսկ ամենավատը՝ Շենգավիթը և Նուբարաշենը: Նավասարդյանի խոսքով, հաջորդ հարցումը կիրականացվի մայիսի 1-10-ն ընկած ժամանակահատվածում, գրում է Armlur.am-ը:

Մայիսի 14-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել ընդամենը երեք քաղաքական ուժ: «Ծառուկյան» դաշինքը, ՀՅԴ-ն, «Հայկական վերածնունդ» կուսակցությունը հրաժարվել էին ընտրություններին մասնակցությունից:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---