Արամ Ա. Ցեղասպանության ճանաչումը ենթադրում է սխալի ուղղում22 ապրիլի 2017 - 17:48 AMT PanARMENIAN.Net - Ցեղասպանության ճանաչումը սխալի ուղղում է ենթադրում: Այս մասին Լիբանանում ասել է Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն: «Ցեղասպանությունը մարդկության դեմ ոճիր է, իսկ մարդկության դեմ կատարված ոճրագործության պատիժը` ըստ միջազգային օրենքի, բարոյական, օրինական և քաղաքական հանձնառություն է, պատժից խուսափելը` անիրավություն և Ցեղասպանության շարունակություն», - ասել է Արամ Ա-ն: Նա նաև ընդգծել է, որ ըստ միջազգային օրենքի, մարդկության դեմ գործած ոճիրները և մասնավորապես Հայոց ցեղասպանության ճանաչումը ենթադրում է սխալի ուղղում, տեղեկացնում է Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսությունը: Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: Ուշագրավ Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները Նա նշել է, որ դիտարկում է հայկական բանակին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, բայց կոնկրետ որոշումներ չկան Ամենաընթերցվողը բաժնում | Նախարար․ Աշակերտների թիվը դասարաններում կկրճատվի Միջին դպրոցում աշակերտների թիվն առավելագույնը կլինի 25, իսկ ավագ դպրոցում՝ 20 Եվրախորհրդի անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն ՀՀ Նրանք կլինեն նաև Ադրբեջանում և Վրաստանում Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումը ՀՀ–ում արգելափակվել է Այդ մասին հայտնել է ԲՏԱ փոխնախարարը Սիմոնյանը` Տավուշի գյուղերի մասին. Ոչ ոք չի հանձնում՝ դեմարկացիա ենք անում Նա վստահեցրել է, որ այն, ինչ Հայաստանինն է, ՀՀ իշխանությունը դեմարկացիայի է ենթարկելու, իսկ այն, ինչ Ադրբեջանինն է, կարող է մնալ նրանց |