Ազատություն հրապարակում այրվել է Թուրքիայի դրոշն ու մեկնարկել Ջահերով երթը23 ապրիլի 2017 - 20:24 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 23-ի երեկոյան Երևանի Ազատության հրապարակից մեկնարկեց Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված ավանդական Ջահերով երթը: Հավաքվածները երթի մեկնարկից առաջ մեկ րոպե լռությամբ հարգեցին Ցեղասպանության տարիներին զոհված 1.5 մլն անմեղ հայերի հիշատակը, այնուհետև հրկիզեցին Թուրքիայի դրոշը` որպես այդ երկրի կոմից Հայոց ցեղասպանությունը հերքելու դեմ բողոքի նշան: Այրվող դրոշից էլ վառեցին ջահերը: Երևանում Ջահերով երթն անցկացվում է արդեն 18-րդ անգամ: Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | Ալիև․ ՌԴ-ն երբեք չի հեռանա Կովկասից Նա հավելել է, թե Ադրբեջանին հաջողվել է ՌԴ հետ համագործակցության այնպիսի ձևաչափ մշակել, որը փոխշահավետ է Ամառային զոչակոչը կմեկնարկի ապրիլի 29–ից Կզորակոչվեն նաև մինչև 2024–ի մարտի 1-ը կամավոր հիմունքներով ծառայություն անցնելու դիմում ներկայացրած իգական սեռի անձինք Չիլիում ապրիլի 24-ը հայտարարվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր Պատգամավորների պալատը հավանություն է տվել Քաղաքացիները փակել են Երևան–Գյումրի ճանապարհը․ Փակ են նաև դեպի Սևան և Իրան տանող մայրուղիները Հայաստան-Իրան միջպետական ճանապարհը փակ է Տիգրանաշենի հատվածում |