Ֆրանսիայի նախագահի ընտրությունների առաջին փուլում հաղթել է Մակրոնը

Ֆրանսիայի նախագահի ընտրությունների առաջին փուլում հաղթել է Մակրոնը

PanARMENIAN.Net - «Առաջ» շարժման առաջնորդ Էմանուել Մակրոնը և «Ազգային ճակատի» առաջնորդ Մարին Լը Պենը Ֆրանսիայի նախագահական ընտրություններում առաջ են անցել մրցակիցներից և պաշտոնի համար կպայքարեն 2-րդ փուլում: Ներքին գործերի նախարարության հրապարակած՝ ապրիլի 23-ին կայացած նախագահական ընտրությունների առաջին փուլի վերջնական արդյունքների համաձայն, Մակրոնը ստացել է ձայների 23.75%-ը, իսկ Լը Պենը՝ 21.53%, Reuters-ին հղումով հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Նշվում է, որ նախագահի պաշտոնին հավակնող 2 թեկնածուն 2 շաբաթ անց՝ մայիսի 7-ին, մրցելու են ընտրությունների 2-րդ փուլում:

Մինչդեռ մրցապայքարի մյուս մասնակիցները՝ Ֆրանսուա Ֆիյոնն ու Ժան-Լյուկ Մելանշոնը, հավաքել են ձայների 19.91 և համապատասխանաբար՝ 19.64%-ը:

Ավելի վաղ Մակրոնի թեկնածությանը կողմ են արտահայտվել Ֆրանսիայի իշխանությունների բարձրաստիճան ներկայացուցիչները, ինչպես նաև նրա նախկին մրցակիցներ Բենուա Ամոնն ու Ֆրանսուա Ֆիյոնը:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---