ՀՀ պաշտպանության նախարարը ցավակցել է Շոյգուին Գյումրիում ռուս զինվորի մահվան կապակցությամբ

ՀՀ պաշտպանության նախարարը ցավակցել է Շոյգուին Գյումրիում ռուս զինվորի մահվան կապակցությամբ

PanARMENIAN.Net - ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ապրիլի 23-ին ցավակցական հեռագիր է հղել ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին՝ ՀՀ-ում տեղակայված ՌԴ 102-րդ ռազմակայանի պայմանագրային զինծառայող Դմիտրի Յալպաևի մահվան կապակցությամբ:

«Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում Ձեզ, ՌԴ Հարավային ռազմական շրջանի և 102-րդ ռազմակայանի հրամանատարությանը, զոհվածի հարազատներին և մերձավորներին: Ընդունեք մեր զորակցությունն ու կարեկցանքը:

Հավաստիացնում եմ, որ ՀՀ կառավարությունը ձեռնարկում է անհրաժեշտ բոլոր քայլերը` դեպքի հանգամանքներն ամբողջությամբ պարզելու և մեղավորներին պատժելու համար»,- ասված է ՀՀ պաշտպանության նախարարի ցավակցական հեռագրում:

ՌԴ 102-րդ ռազմակայանի պայմանագրային զինծառայող Դմիտրի Յալպաևի դին հայտնաբերվել էր Գյումրիում գտնվող «Արգո» խանութի մոտ՝ ռազմաբազայից ոչ հեռու: Սպանությունը կատարելու կասկածանքով ձերբակալվել է 20-ամյա Ջ. Ա-ն։

Ավելի վաղ ՀՀ Քննչական կոմիտեից հայտնել էին, որկասկածյալն ունի հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ։

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---