Կոլումբիայում ՀՀ քաղաքացին փախել է գերությունից՝ խլելով զենքն ապստամբներից

Կոլումբիայում ՀՀ քաղաքացին փախել է գերությունից՝ խլելով զենքն ապստամբներից

PanARMENIAN.Net - ՀՀ և ՌԴ քաղաքացի Արսեն Ոսկանյանը, որը գերեվարվել էր Կոլումբիայում Ազգային ազատագրման բանակի ապստամբ խմբավորման կողմից, խլել է զենքն իրեն հսկող զինյալներից, վիրավորել 5 անձի և փախել:

Ըստ Ազգային ազատագրման բանակի, Ոսկանյանին պատրաստվում էին ազատել:

«Ազգային ազատագրման բանակի կենտրոնական հրամանատարությունն ափսոսում է, որ չի կարողացել կատարել Ոսկանյանի ազատագրման գործողությունը»,-ասվում է ապստամբների կայքում, հայտնում է Kommersant-ը:

Արսեն Ոսկանյանը գերեվարվել էր 2016-ի նոյեմբերի 5-ին: Կոլումբիայում նա զբաղվում էր թունավոր գորտերի որսով՝ միջազգային շուկայում վաճառելու նպատակով:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---