Քեսաբի ուղղությամբ հրթիռներ են արձակվել

Քեսաբի ուղղությամբ հրթիռներ են արձակվել

PanARMENIAN.Net - Ապրիլի 22-ին, օրվա երկրորդ կեսին հրթիռակոծվել է սիրիական Քեսաբը: Հրթիռներն արձակվել են Քելեզի շրջանից, որը Քեսաբից 13-14 կմ հեռավորության վրա է և գտնվում է ահաբեկչական խմբավորումների հսկողության տակ:

Հրթիռներն ընկել են Քեսաբի մերձակա շրջաններում՝ նյութական թեթև վնաս պատճառելով, հայտնում է «Գանձասարը»:

Զոհեր և վիրավորներ չկան:

Քեսաբ քաղաքը, որը հիմնականում բնակեցված է հայերով, 2 տարի առաջ հարձակման է ենթարկվել ծայրահեղական խմբավորումների կողմից: Այժմ քաղաքում տեղակայված են սիրիական բանակի ստորաբաժանումները: Խաղաղ ժամանակներում լեռնային այս քաղաքը համարվում էր լավագույն հանգստավայրերից մեկը երկրի հյուսիսում։

2014-ի մարտի 21-ին, խախտելով բոլոր միջազգային իրավունքներն ու նորմերը, թուրքական կողմը գնդակոծեց Սիրիայի հայաբնակ գյուղերն ու ավանները, իսկ հետո ճանապարհ բացեց գրոհայինների համար, որպեսզի նրանք գրավեն հայկական բնակավայրերը Քեսաբում: Գրոհայինների հարձակումից հետո մոտ 400 հայ ընտանիք (այլ տվյալներով մոտ 600 ընտանիք) Քեսաբից տարհանվել ու ապաստանել են Լաթաքիայում: Ապստամբները պղծել են Քեսաբի եկեղեցին, թալանել տներն ու քանդել մի շարք կառավարական շենքեր: Քեսաբի հայերի թվում զոհեր չեն եղել:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
Նա նշել է, որ դիտարկում է հայկական բանակին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, բայց կոնկրետ որոշումներ չկան
---