Ծառուկյանն ընդդիմություն է որակել իր ղեկավարած դաշինքը24 ապրիլի 2017 - 15:12 AMT PanARMENIAN.Net - «Ծառուկյան» դաշինքը կոալիցիա չի կազմել, հետևաբար՝ ընդդիմություն է: Այս մասին ասել է դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ Ծիծեռնակաբերդում Ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելուց հետո լրագրողների հետ զրույցում: Պատասխանելով հարցին, թե արդյոք ԱԺ-ում հայտարարելու են, որ ընդդիմություն են, Ծառուկյանն ասել է. «Եթե կոալիցիա չենք, ուրեմն ընդդիմություն ենք։ Հիմա տեսա՞ք, որ ընդդիմություն ենք։ Ընդդիմությունը միայն ցեխ շպրտելը չի, պետք է կարողանան գործ անեն, որ մարդկանց կյանքում փոփոխություն լինի։ Մարդկանց վիրավորելով երկիր չի կառուցվում»։ 2012-ին Գագիկ Ծառուկյանի գլխավորած Բարգավաճ Հայաստան կուսակցությունը հայտարարում էր, որ ընդդիմություն չէ, այլ՝ այլընտրանք: Նա նաև տեղեկացրել է, որ ԱԺ ընտրություններում «Ծառուկյան» դաշինքի հավաքած ձայները չեն կարող երաշխիք լինել խոստացված ներդրումների կատարման համար: Խոսելով նախընտրական քարոզարշավի ընթացքում 15 միլիարդ դոլարի ներդրման խոստումի մասին, Ծառուկյանը նշել է, որ իրենք ընտրություններում ստացել են միայն 29-30 տոկոս ձայն, և ինքը չի կարող երաշխիքներ տալ այն մարդկանց, ովքեր խոստացել էին ներդրումներ կատարել. «Այս հարցում պետք է սպասել հաջորդ ընտրություններին», մեջբերում է Ա1+-ը։ ԱԺ ընտրություններում «Ծառուկյան դաշինքը» ստացել էր 428.892 քվե կամ 27.35%-ը: Նա նաև նշել է, որ իրենք դեռ որոշում չեն կայացրել, թե ով է Ծառուկյան դաշինքից զբաղեցնելու ԱԺ փոխնախագահի պաշտոնը. «Ոչ մի բան էլ դեռ որոշված չէ, որովհետև գործը դեռ Սահմանադրական դատարանում է»։ Հղումներ թեմայով. Ուշագրավ Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ-ն փաստագրում է ԼՂ-ի հուշարձանների նկատմամբ վանդալիզմի դեպքերը և ներկայացնում միջազգային հարթակներում Լեռնային Ղարաբաղի հուշարձանների հետ կապված մշտադիտարկման խմբեր են գործում Փաստաբան․ Քերոբյանի գործով քննությունն անարդյունավետ է, սահմանափակումները՝ ոչ համաչափ Ըստ նրա, բոլոր գործողությունները հնարավոր էր իրականացնել 2 ամսում Վրաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է «օտարերկրյա գործակալների» մասին օրենքը Զուրաբիշվիլին դռնփակ հանդիպման է հրավիրել արևմտյան երկրների դեսպաններին Հաջիև․ Ադրբեջանի և ՌԴ ղեկավարությունը ռուս խաղաղապահների վաղաժամ դուրսբերման որոշում է կայացրել Նա նշել է, որ Ադրբեջանի և ՌԴ ՊՆ–ները ձեռնարկում են անհրաժեշտ միջոցներ որոշումը կյանքի կոչելու համար |