ՌԴ էներգահոլդինգները սկսում են չհետաքրքրվել հայկական ՀԷԿ-երով24 ապրիլի 2017 - 16:02 AMT PanARMENIAN.Net - Ռուսական էներգահոլդինգները, որոնք ակտիվորեն ներդրումներ էին կատարում Անդրկովկասում 2000-ականներին, վերջին շրջանում կորցնում են հետաքրքրությունը հայկական ՀԷԿ-երի հանդեպ, քանի որ կանոնակարգողները պատրաստ չեն հաշվի առնել էլէներգիայի սակագներում ազգային արժույթների արժեզրկումը: Օրինակ, «ՌուսԳիդրոն» պատրաստ է վաճառել 90 տոկոսը Միջազգային էներգետիկ կորպորացիայում, որը հանդիսանում է ՀՀ Սևան-Հրազդան ՀԷԿ-երի կասկադի սեփականատերը: Այդ մասին հայտնել է ընկերության ղեկավարի առաջին տեղակալ Ջորջ Ռիժինաշվիլին: Ըստ նրա, «ՌուսԳիդրոն» հայկական ՀԷԿ-երը ոչ պրոֆիլային է համարում և առաջիկա 2-3 ամսում կգնահատի դրանք և կկազմի պոտենցիալ գնորդների առաջարկների փաթեթը, հայտնում է «Կոմերսանտը»: Ընկերությունում հստակեցրել են, որ համապատասխան բանակցությունները նաձառենվել էին դեռ 2016-ին: «ՌուսԳիդրոն» ֆինանսավորում է ներգրավել ՀԷԿ-երի տեխնիկական վերազինման համար, սակայն նոր ռազմավարությունը չի ենթադրում արտաքին ակտիվների փաթեթի ընդլայնում: «ՌուսԳիդրոն» գնել էր կասկադի 90 տոկոսը Միջազգային էներգետիկ կորպորացիայում 2011-ին «ԻնտերՌԱՕ» -ից: Արդեն այն ժամանակ ներդրումներն միանշանակ չէին ըստ աղբյուրների, ՀԷԿ-երը պահանջել են զգալի ներդրումներ, որոնք դժվար է հետ բերել: Կասկադի հզորությունը 561 ՄՎտ է, միջին տարեկան արտադրանքը՝ մոտ 0,5 մլրդ կՎՏ/ժ՝ երկրի սպառման մոտ 10 տոկոսը: Սևան-Հրազդան կասկադը հիդրոէներգետիկական համակարգ է, որը կազմված է մի քանի հիդրոէլեկտրակայաններից (ՀԷԿ-եր)։ Այն ներառում է 7 ՀԷԿ, որոնք են Սևանի, Հրազդանի, Արգելի, Արզնիի, Քանաքեռի, Երևան-1-ի և Երևան-3-ի ՀԷԿ-երը։ ՀԷԿ-երը տեղակայված են Հրազդան գետի վրա, օգտագործում են գետի բնական հոսքը և Սևանից հոսող ոռոգման ջուրը, որը հնարավորություն Է տալիս ոռոգել Հայաստանի գյուղատնտեսական հողերի 70 %-ը։ Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | G7-ի երկրները կոչ են արել Բաքվին կատարել հումանիտար իրավունքի իր պարտավորությունները Նրանք նաև կոչ են արել Երևանին և Բաքվին հավատարիմ մնալ խաղաղ գործընթացին ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Ետալեանը ներկաներին պատմել է AKNEYE-ի հետ գործակցության սեփական փորձի մասին Լավրով․ ՀՀ-ն դեռ ինքը չի կարող որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին իր տարածքում Նա ասել է, որ պետք է «նշել Հայաստանի սահմանները, ավարտել սահմանազատումը» Հանձնաժողովները քարտեզի վրա վերարտադրել են գյուղերի միջև ԽՍՀՄ ժամանակներում եղած սահմանները Նշվում է, որ Ադրբեջանի սահմանապահներն ավելի են մոտենալու Կիրանցին և Ոսկեպարին, «բայց նրանց բաժանելու է սահմանազատված պետական սահման» |