Բաքուն և Կիևն ուզում են գործակցել ռազմարդյունաբերության ոլորտում՝ 3-րդ երկրներ արտահանման համար

Բաքուն և Կիևն ուզում են գործակցել ռազմարդյունաբերության ոլորտում՝ 3-րդ երկրներ արտահանման համար

PanARMENIAN.Net - Բաքուն և Կիևը կարող են համատեղ արտադրություն սկսել ռազմարդյունաբերության ոլորտում երրորդ երկրներում հետագայում իրացնելու նպատակով: Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղարի տեղակալ Օլեգ Գլադկովսկին:

Գլադկովսկին աշխատանքային այցով եղել է Ադրբեջանում, քննարկել երկկողմ համագործակցության հարցեր:

«Մեր երկրները ռազմական ոլորտում համատեղ մշակումների բավարար փորձ ունեն համատեղ նախագծեր իրականացնելու համար ոչ միայն ներքին օգտագործման, այլ նաև արտաքին շուկայի համար»,-ասել է նա, հայտնում է Նովոստի Արմենիան:

Նա նշել է, որ Ուկրաինան և Ադրբեջանը պետք է ակտիվացնեն շփումները ռազմարդյունաբերության համալիրի ոլորտում համատեղ ծրագրերի իրականացման համար:

«Ադրբեջանը կարևոր և հեռանկարային գործընկեր է Ուկրաինայի համար ռազմատեխնիկական գործակցության ոլորտում: Վստահ եմ, որ մեր ոլորտների ներուժը թույլ կտա աշխատել գործակցության զարգացման ճանապարհով, հատկապես, ավիաշինության ոլորտում»,-ասել է Գլադկովսկին:

2016-ի հուլիսին հայտարարվեց, որ ուկրաինական ԱՆ-178 ինքնաթիռները կհավաքեն Ադրբեջանում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---