Ցույցեր, պատարագ Իսրայելում՝ Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ

Ցույցեր, պատարագ Իսրայելում՝ Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ

PanARMENIAN.Net - Թել Ավիվում մոտ երեք հարյուր հայ ցուցարար բողոքի ակցիա են անցկացրել Թուրքիայի դիվանագիտական ներկայացուցչության շենքի դիմաց: Նրանք երթով այստեղ էին եկել Պետօպերայի շենքի մոտից Թել Ավիվի կենտրոնական փողոցներով՝ դրոշներով ու պաստառներով:

Բողոքի ցույց է տեղի ունեցել նաև Երուսաղեմում, այստեղ նաև պատարագ է մատուցվել:

Եղեկեցական արարողություն է ծրագրված նաև Թել Ավիվում՝ Սուրբ Նիկողայոս եկեղեցում, ուր թուրքական դեսպանատնից կրկին երթով շարժվելու են հայ ցուցարարները:

Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման արարողությունները Իսրայելի հայաշատ քաղաքներում շարունակվելու են ամբողջ օրը․ կկազմակերպվեն մոմավառություններ, այլ միջոցառումներ, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:

102 տարի է անցել Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունից: 1915-ի ապրիլի 24-ին երիտթուրքերի կառավարությունը հրաման արձակեց Ստամբուլի ամբողջ հայ մտավորականությանը բռնագաղթի ենթարկելու մասին:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---