Թրամփը չի կիրառել «ցեղասպանություն» բառն ապրիլի 24-ի ուղերձում24 ապրիլի 2017 - 20:09 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն, իր նախորդներին համաձայն, չի օգտագործել «ցեղասպանություն» եզրույթը հայերին ուղղված ապրիլքսանչորսյան ուղերձում: «Այսօր մենք հիշում և հարգանքի տուրք ենք մատուցում նրանց, ովքեր տառապեցին Մեծ եղեռնի՝ 20-րդ դարի ամենասարսափելի մասսայական սպանություններից մեկի ժամանակ», - ասել է նա: 2009-ից ի վեր ԱՄՆ նախագահն ու բարձրաստիճան պաշտոնյաներն օգտագործում են «Մեծ եղեռն» ձևակերպումը Ցեղասպանության մասին խոսելիս: «Մենք պետք է հիշենք իրառործված վայրագությունների մասին, որպեսզի թույլ չտանք դրանց կրկնությունը: Ողջունում ենք հայերի ու թուրքերի՝ պատմության ցավալի էջորի ընդունմանն ուղղված քայլերը, ինչը կարևոր քայլ կլինի արդար ու տոլերանտ ապագա կառուցելու համար», - ասել է նա: ԱՄՆ նախագահներից «ցեղասպանություն» եզրույթը կիրառել էր միայն Ռոնալդ Ռեյգանը: Կարդացեք նաև. Ասանժ. Թուրքիան փորձում է կոծկել իրողությունը Ցեղասպանության մասին Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Օվերչուկը՝ ԵԱՏՄ նիստին Փաշինյանի մասնակցության մասին․ Սպասում ենք ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովը կայանալու է մայիսի 8–ին Բերման է ենթարկվել անհնազանդության ակցիաների 29 մասնակից, որից 17–ը՝ Երևանում Վեդիում բերման է ենթարկվել Լևոն Քոչարյանը |