Համահայկական նվագախմբի առաջին համերգը կայացել է Երևանում

Համահայկական նվագախմբի առաջին համերգը կայացել է Երևանում

PanARMENIAN.Net - Ապրիլի 24-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացել է «Համահայկական նվագախումբ» նախագծի առաջին համերգը։

Համերգը նվիրված է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին ու հայ ժողովրդի վերածննդին:Հատուկ այս նախագծի համար ՀՀ մշակույթի նախարարության պատվերով համաշխարհային ճանաչում ունեցող կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը գրել է նոր ստեղծագործություն՝ «Պոեմ հաղթանակի», որը և կատարվել է համերգին:

Բացի Մանսուրյանի ստեղծագործությունից, հնչել են Կոմիտասի, Արամ Խաչատրյանի, Էդվարդ Միրզոյանի, Ալեքսանդր Աճեմյանի, Ավետ Տերտերյանի, Ալեքսանդր Հարությունյանի, Էդգար Հովհաննիսյանի, Ալան Հովհաննեսի, Առնո Բաբաջանյանի, Բարսեղ Կանաչյանի, Ղազարոս Սարյանի, Երվանդ Երկանյանի ստեղծագործությունները։

Համերգին ներկա է գտնվել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը և առաջին տիկին Ռիտա Սարգսյանը։

Նախագծին մասնակցում է աշխարհի 20 երկրից մոտ 90 հայ պրոֆեսիոնալ երաժիշտ:

«Համահայկական նվագախումբ» նախագիծը իրականացվել է Հանրապետության նախագահի աջակցությամբ և մշակույթի նախարարության նախաձեռնությամբ:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---