ՀՀ էներգետիկայի նախարարությունը՝ Սևան-Հրազդան ՀԷԿ-երի կասկադի վաճառքի մասին

ՀՀ էներգետիկայի նախարարությունը՝ Սևան-Հրազդան ՀԷԿ-երի կասկադի վաճառքի մասին

PanARMENIAN.Net - ՀՀ էներգետիկայի նախարարությունը դեռևս չի մասնակցում Միջազգային էներգետիկ կորպորացիայում ՀՀ Սևան-Հրազդան ՀԷԿ-երի կասկադի սեփականատեր «ՌուսԳիդրոյի» բաժնետոմսերի վաճառքին: Այս մասին PanARMENIAN.Net ի հետ զրույցում ասաց նախարարի մամուլի խոսնակ Վասակ Թարփոշյանը՝ մանրամասնելով, որ խոսքը մասնավոր ընկերության և մասնավոր գործարքի մասին է:

«Այս փուլում նախարարությունը գործընթացին ոչ մի կերպ չի մասնակցում: Սակայն, երբ գնորդը հայտնի լինի, եթե չեմ սխալվում, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը պետք է իր համաձայնությունը տա, որ գործարքը կայանա»,- մանրամասնեց Թարփոշյանը՝ հավելելով, որ պոտենցիալ գնորդների մասին ևս դեռևս տեղեկություն չունեն:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ՌուսԳիդրոն» պատրաստ է վաճառել Միջազգային էներգետիկ կորպորացիայի 90%-ը, որը հանդիսանում է ՀՀ Սևան-Հրազդան ՀԷԿ-երի կասկադի սեփականատերը: Այդ մասին հայտնել է ընկերության ղեկավարի առաջին տեղակալ Ջորջ Ռիժինաշվիլին: Ըստ նրա, «ՌուսԳիդրոն» հայկական ՀԷԿ-երը ոչ պրոֆիլային է համարում և առաջիկա 2-3 ամսում կգնահատի դրանք և կկազմի պոտենցիալ գնորդների առաջարկների փաթեթը:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---