«Անուշ» օպերա. Ավագ Պետրոսյան» խորագրով բացիկ է մարվել

«Անուշ» օպերա. Ավագ Պետրոսյան» խորագրով բացիկ է մարվել

PanARMENIAN.Net - 2017-ի ապրիլի 21-ին «Հայփոստ» ՓԲԸ-ի կողմից մարվել և շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշով փոստային բացիկ՝ նվիրված «Անուշ» օպերա. Ավագ Պետրոսյան» թեմային: Մարումը տեղի է ունեցել Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքում:

Փոստային բացիկը պատրաստվել է 500 հատ տպաքանակով: Բացիկի դիզայնի հեղինակն է «Հայփոստ» ՓԲԸ-ի դիզայներ Դավիթ Դովլաթյանը:

Փոստային բացիկի նամականիշի վրա պատկերված են ՀՀ ժողովրդական արտիստ, տենոր Ավագ Պետրոսյանը՝ Սարոյի դերում և ՀՀ ժողովրդական արտիստ, սոպրանո Գոհար Գասպարյանը՝ Անուշի դերում: Նրանք պատկերված են Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքի խորապատկերին:

Փոստային բացիկի ներքևի ձախ անկյունում ներկայացված են «Անուշ» օպերայի հին աֆիշները՝ բեմական վարագույրների ներքո:

Մեկ նամականիշով փոստային բացիկի մարման արարողությանը մասնակցեցին՝ ՀՀ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Արման Խաչատրյանը, ՀՀ Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, Ավագ Պետրոսյանի որդին՝ դիրիժոր և դաշնակահար Արա Պետրոսյանը,«Հայփոստ» ՓԲԸ գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնակատար Հայկ Ավագյանը, հայտնում է «ՀայՓոստ» ՓԲԸ-ի մամուլի ծառայությունը:

Բացիկը տպագրվել է «Ասողիկ» տպարանում: Նամականիշի չափսերն են՝ 25,0 x 35,0 մմ, բացիկի չափսերը` 150,0 x 110,0 մմ:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---