Մոսկվան կոչ է արել Բաքվին դադարեցնել ադրբեջանցի դիվերսանտների շուրջ քարոզչությունը

Մոսկվան կոչ է արել Բաքվին դադարեցնել ադրբեջանցի դիվերսանտների շուրջ քարոզչությունը

PanARMENIAN.Net - ՌԴ ԱԳՆ-ն հորդորել է Բաքվին դադարեցնել քարոզչական աղմուկը ՌԴ քաղաքացի Դիլհամ Ասկերովի գործի շուրջ, որին 2014-ի դեկտեմբերին Արցախում ցմահ ազատազրկման են դատապարտել: Այդ մասին ասվում է ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի տնօրենի տեղակալ Կոժինի պատասխանում, որը հրապարակվել է նախարարության կայքում:

Ի պատասխան ադրբեջանական ԶԼՄ-ների այն հարցին, թե արդյոք ՌԴ-ն միջոցներ ձեռնարկում է պաշտպանելու համար ՌԴ քաղաքացի Ասկերովին, ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ «զգացված է ադրբեջանական ԶԼՄ-ների չթուլացող ուշադրությունից» և հավաստիացրել, որ ՌԴ ԱԳՆ-ն հետևողականորեն պաշտպանում է իր բոլոր քաղաքացիների իրավունքներն անկախ ազգությունից:

Հաղորդագրության մեջ ասվում է, որ ղարաբաղյան հակամարտության գոտին այն վայրերի ցանկում է, որոնք ՌԴ քաղաքացիներին խորհուրդ չի տրվում այցելել: Այդ մասին հաղորդագրությունը տեղադրված է ՌԴ ԱԳՆ կայքում: Կոժինը նշել է, որ ՌԴ ԱԳՆ-ն սկզբունքորեն դեմ է այս կամ այն տարածքի խաղաղ այցելության քրեական հետապնդմանը:

«Ինչ վերաբերում է կոնկրետ Դիլհամ Ասկերովին, ապա ստիպված են արձանագրել, որ նա, ինչպես և ավելի ուշ Ալեքսանդր Լապշինը, անտեսել է ՌԴ ԱԳՆ վերոնշյալ հորդորը: Քանի որ ՌԴ իշխանությունները չեն կարող վերահսկել իր քաղաքացիների այցելություններն արտերկրում, ապա այս պատմության մեջ ՌԴ ԱԳՆ համար «անհայտ բաներ» կան: Այդպես, մենք հստակ չգիտենք, թե գիտեր արդյոք Բաքուն, որ ՌԴ այդ քաղաքացին մտադիր է այցելել հակամարտության գոտի: Սակայն, փաստն այն է, որ Լեռնային Ղարաբաղում Ասկերովի ձերբակալությունից հետո, նրա ընդհանուր քաղաքացիական ռուսական անձնագրի պատճենը մենք ստացել ենք հենց Ադրբեջանի իշխանություններից: Նույն կերպ չեմ կարող վստահաբար ասել, որ Ասկերովին խրախուսել են խախտել ՌԴ ԱԳՆ հորդորը: Սակայն, նա ինչ-որ կերպ անցել է չէ լավ հսկվող շփման գիծը:

Եթե Ադրբեջանի ԶԼՄ-ներն իրոք մտահոգ են Ասկերովի ճակատագրով, ապա առաջին հերթին պետք է դադարեցնեն նրա գործի շուրջ քարոզչական աղմուկը: Դա լրջորեն խանգարում է մեր ջանքերին, ուղղված ՌԴ այդ քաղաքացու վիճակի թեթևացմանը հումանիտար հիման վրա», -ասվում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական հայտարարության մեջ:

ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի և Վերաքննիչ դատարանների վճիռներով Դիլհամ Ասկերովը դատապարտվել է ցմահ, իսկ Գուլիևը՝ 22 տարվա ազատազրկման:

Ադրբեջանցի դիվերսանետներ Դիլհամ Ասկերովը, Շահբազ Գուլիևը և Հասան Հասանովը Լեռնային Ղարաբաղի տարածք էին ներթափանցել հուլիսի 10-ին Քարվաճառի ուղղությամբ ձեռնարկած հետախուզադիվերսիոն փորձի արդյունքում, որը կասեցվել էր: Դիվերսիոն խմբի չեզոքացման ժամանակ զոհվել էր հայ սպա և վիրավորվել մեկ կին: Դիվերսանտները սպանել էին նաև Շահումյանի շրջանի Նոր Էրքեջ գյուղի բնակիչ, 1997թ. ծնված Սմբատ Ցականյանին: Հուլիսի 14-ին Քարվաճառում ավարտվել էր ադրբեջանական դիվերսիոն-հետախուզական խմբի վնասազերծման գործողությունը, որի արդյունքում դիվերսանտ Հասան Հասանովը սանվել էր: Նրա դին ԼՂՀ իշխանությունները հոկտեմբերի 2-ին հանձնել են ադրբեջանական կողմին:

Ադրբեջանական կողմը մշտապես փորձել է դիվերսանտներին փոխանակել մեկ գերի ընկած Հակոբ Ինջիղուլյանի, մեկ քրեական գործից Ադրբեջան փախած Եղիշե Գևորգյանի և նրա ընտանիքի անդամների հետ, մեկ գերությունից մեկ օր անց մահացած խաղաղ բնակիչ Կարեն Պետրոսյանի մարմնի հետ, սակայն ամեն անգամ մերժում է ստացել:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---