ԶԼՄ-ներ. Գյումրիում ռուս զինծառայողի սպանության մեջ կասկածվողը մոլեռանդ մահմեդական է

ԶԼՄ-ներ. Գյումրիում ռուս զինծառայողի սպանության մեջ կասկածվողը մոլեռանդ մահմեդական է

PanARMENIAN.Net - Գյումրու Բուլվարային թաղամասում «Արգո» խանութի դիմաց պայմանագրային ռուս զինծառայող, 21-ամյա Դմիտրի Յալպաևի սպանության մեջ կասկածվող Ա.Ջ.-ն մահմեդական է:

Կասկածյալը Գյումրի էր եկել Ստեփանավան քաղաքից, մեծացել է Հունաստանի Սալոնիկ քաղաքում: Առաջին իսկ վայրկյանից զարմացրել էր իրեն բերման ենթարկող «Մուշ» բաժնի ոստիկաններին՝ հայտարարելով, որ մահմեդական հայ է, մինչև 19 տարեկան բնակվել է Հունաստանում, գրում է Aravot.am-ը:

Յալպաևի դին հայտնաբերվել է Գյումրիի «Արգո» խանութի մոտ, ռազմաբազայից ոչ հեռու: Սպանությունը կատարելու կասկածանքով ձերբակալվել է 20-ամյա Ջ. Ա-ն։ Կատարվում է նախաքննություն դեպքի մանրամասները պարզելու համար։

Նրա հարցաքննությունից հայտնի է դարձել, որ նա մոլեռանդ կրոնական է, իսլամի սուննի ուղղության հետևորդներից: «Նա «Ղուրանը» ծոցը ման է գալիս, այն ընթերցում է երեք օտար լեզուներով՝ հունարեն, արաբերեն, անգլերեն»,-գրում է թերթը:

Թերթը նշում է, որ Բուլվարային թաղի բնակիչները ևս գիտեին, որ նա դրսի հայ է, մոլի կրոնական:

Իինչո՞ւ հոգեկան խնդիրներ ունեցող, զինծառայության համար ոչ պիտանի ճանաչված, բանակից մեկ ամիս առաջ ազատված երիտասարդը Ստեփանավանից հայտնվեց Գյումրիում ու ո՞րն էր սպանության դրդապատճառը, դեռ պետք է պարզի քննությունը:

Կասկածյալի հանրային պաշտպան Արամայիս Հայրապետյանը ևս հաստատել է այն տեղեկությունը, որ Ա.Ջ.-ն բնակվել է Հունաստանում, իսկ մահմեդական հայ լինելու հետ կապված՝ խորհուրդ է տվել սպասել նախաքննական մարմնի պաշտոնական հաղորդագրությանը:

Ըստ փաստաբանի, ռուս զինծառայողին չի ճանաչել:

Ավելի վաղ ՀՀ Քննչական կոմիտեն հայտարարել էր, որ ռուս զինծառայող Դմիտրի Յալպաևի սպանության մեջ կասկածվող կասկածյալն ունի հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ։ Մասնավորապես՝ զինվորական ծառայության ընթացքում՝ 2016 թվականի նոյեմբերին, մի քանի անգամ կատարել է ինքնախեղում:

Ա. Ջ.-ն 14 տարի բնակվել է Հունաստանում, Հայաստան վերադարձել է նախորդ տարի՝ 2016 թվականին: Նա, ըստ հանրային պաշտպանի, բնակվում է տատիկի ու պապիկի հետ: Արամայիս Հայրապետյանի ասելով, Ա. Ջ.-ն մինչ այս դեպքը բնակվել է պապիկի հետ՝ Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում, իսկ տատիկը Հայաստանի Հանրապետությունում չէ, բնակվում է Հունաստանում: Փաստաբանի ասելով, ծնողների մասին խուսափում է խոսել, հետևաբար և հայտնի չէ նրանք բաժանվա՞ծ են, թե՞ մահացած: Քույր, եղբայր ունենալու մասին ևս ոչինչ չի ասել, ունի միջնակարգ կրթություն, նախկինում դատապարտված չի եղել:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---