Իրաքի բանակն ազատագրել է արևմտյան Մոսուլի մի մասը25 ապրիլի 2017 - 17:36 AMT PanARMENIAN.Net - Իրաքի կառավարական ուժերն ապրիլի 25-ին «Իսլամական պետության» ահաբեկիչներից ազատագրել են Մոսուլի արևմտյան մասի ամենած շրջանը: Այդ մասին հայտնել է AP գործակալությունն իրաքյան բանակի բարձրաստիճան հրամանատարի վրա հղումով՝ ամենամեծը համարելով այդ հաղթանակը Մոսուլի համար մարտերի մի քանի ամսվա ընթացքում: Աթ Թանեկ շրջանն ամբողջությամբ ազատրագրվել է և գտնվում է Իրաքի ուժայինների հսկողության տակ: Այդ մասին գործակալությանն է ասել հատուկ նշանակության ուժերի հրամանատար Աբդուլ Վահաբ աս Սաադինգրում է dw.com-ը: Նույն օրը իրաքյան շիա աշխարհազորայինների զինյալ կազմավորումները, որոնք գործակցում են կառավարության հետ, նոր գրոհ են սկսել ԻՊ դիրքերի ուղղությամբ Մոսուլից դեպի հարավ գտնվող Հաթրա քաղաքի ուղղությամբ: Գրոհը ընթանում է 3 ուղղությամբ՝ Իրաքի ՌՈՈւ աջակցությամբ: Մինչդեռ Սիրիայում ընդդիմադիր քրդա-արաբական դաշինքը հսկողություն է հաստատել երկրի հյուսիսում Տաբկա քաղաքի կարևոր շրջանում: Ազատագրվել է քաղաքի 40 տոկոսը: Ավելի վաղ Իրաքի նախագահը հումանիտար աղետ է անվանել այն, ինչ կատարվում է Մոսուլում: Ըստ Իրաքի նախագահի, «հումանիտար վիճակը միանշանակ բարդ է, սակայն խելամիտ չի լինի Մոսուլը թողնել ահաբեկիչների ձեռքում, որպեսզի այն ահաբեկիչների ակտիվության վայր դառնա: Դրա դեմ պայքարել է պետք, այդ պայքարն իր գինն ունի»: Ըստ միջազգային կազմակերպության, Հին քաղաքում մնում է մոտ 400.000 խաղաղ բնակիչ, որոնք շրջափակման դեպքում կարող են զրկվել ջրից ու սննդամթերքից: Ուշագրավ Այցն աշխատանքային է Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ Ամենաընթերցվողը բաժնում | Կիրակոսյանը՝ Հաագայի դատարանում. ԼՂ բազմաթիվ գյուղեր ու քաղաքներ պարզապես անհետացան Նա նաև փաստարկներ է ներկայացրել, թե ինչու ՀՀ-ն չի կարող մեղադրվել Ադրբեջանի դեմ ռասայական խտրականության մեջ ԿԸՀ նախագահ․ 2026–ի հունիսին ԱԺ ընտրություններ կլինեն՝ հուսով եմ, մինչ այդ համակարգն ավելի պատրասված կլինի Նա ԿԸՀ աշխատանքի ամենակարևոր գնահատանքը համարել է այն, որ Երևանի ավագանու ընտրություններում ոչ մի բողոքարկում չի եղել Կլաարը Երևանում է․ Ռուբինյանի հետ քննարկել է տարածաշրջանային իրավիճակին վերաբերող հարցեր Հանդիպմանը ներկա է եղել Վասիլիս Մարագոսը Փոխվարչապետի գրասենյակ․ Ոսկեպարի եկեղեցին մնալու է ՀՀ տարածքում Տավուշցիներն իրենց բողոքի ակցիան շարունակել են Ոսկեպարի եկեղեցու մոտ, որտեղ, ըստ նրանց, ականազերծում են անում, քանի որ անցնելու է Ադրբեջանին |