Իրաքի բանակն ազատագրել է արևմտյան Մոսուլի մի մասը25 ապրիլի 2017 - 17:36 AMT PanARMENIAN.Net - Իրաքի կառավարական ուժերն ապրիլի 25-ին «Իսլամական պետության» ահաբեկիչներից ազատագրել են Մոսուլի արևմտյան մասի ամենած շրջանը: Այդ մասին հայտնել է AP գործակալությունն իրաքյան բանակի բարձրաստիճան հրամանատարի վրա հղումով՝ ամենամեծը համարելով այդ հաղթանակը Մոսուլի համար մարտերի մի քանի ամսվա ընթացքում: Աթ Թանեկ շրջանն ամբողջությամբ ազատրագրվել է և գտնվում է Իրաքի ուժայինների հսկողության տակ: Այդ մասին գործակալությանն է ասել հատուկ նշանակության ուժերի հրամանատար Աբդուլ Վահաբ աս Սաադինգրում է dw.com-ը: Նույն օրը իրաքյան շիա աշխարհազորայինների զինյալ կազմավորումները, որոնք գործակցում են կառավարության հետ, նոր գրոհ են սկսել ԻՊ դիրքերի ուղղությամբ Մոսուլից դեպի հարավ գտնվող Հաթրա քաղաքի ուղղությամբ: Գրոհը ընթանում է 3 ուղղությամբ՝ Իրաքի ՌՈՈւ աջակցությամբ: Մինչդեռ Սիրիայում ընդդիմադիր քրդա-արաբական դաշինքը հսկողություն է հաստատել երկրի հյուսիսում Տաբկա քաղաքի կարևոր շրջանում: Ազատագրվել է քաղաքի 40 տոկոսը: Ավելի վաղ Իրաքի նախագահը հումանիտար աղետ է անվանել այն, ինչ կատարվում է Մոսուլում: Ըստ Իրաքի նախագահի, «հումանիտար վիճակը միանշանակ բարդ է, սակայն խելամիտ չի լինի Մոսուլը թողնել ահաբեկիչների ձեռքում, որպեսզի այն ահաբեկիչների ակտիվության վայր դառնա: Դրա դեմ պայքարել է պետք, այդ պայքարն իր գինն ունի»: Ըստ միջազգային կազմակերպության, Հին քաղաքում մնում է մոտ 400.000 խաղաղ բնակիչ, որոնք շրջափակման դեպքում կարող են զրկվել ջրից ու սննդամթերքից: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Տավուշում բերման ենթարկված 13 անձից 8-ին ազատ են արձակվել․ Քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը ձերբակալվել է Սուրեն Պետրոսյանին տեսակցել է Մարդու իրավունքների պաշտպանը Մատվիենկոն՝ Սիմոնյանի ելույթի մասին․ Չենք կարող անուշադրության մատնել նման հակառուսական հայտարարությունները Կարասինն ասել է, որ սխալ կլիներ անտեսել ելույթը, որը «համերշախություն է հայտնում Կիևի նացիստական ռեժիմի հետ» Բայդեն․ Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը «Մինչ մենք սգում ենք այս ողբերգությունը, մենք նաև պատվում ենք հայ ժողովրդի տոկունությունը»,–ասել է նա Լաքոտ. Եկեք լինենք ճշմարտության և արդարության կողմից Նա նշել է, որ Ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օրն է |