Էրդողանի արձագանքը ԵԽԽՎ որոշմանը. Թուրքիան կարող է վերանայել ԵՄ-ին միանալու որոշումը

Էրդողանի արձագանքը ԵԽԽՎ որոշմանը. Թուրքիան կարող է վերանայել ԵՄ-ին միանալու որոշումը

PanARMENIAN.Net - Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողնանն արձագանքել է ԵԽԽՎ որոշմանը՝ հայտարարելով, որ Անկարան կվերանայի իր դիրքորոշումը ԵՄ-ին անդամակցելու վերաբերյալ, եթե երկիրը ստիպված լինի էլ ավելի երկար սպասել այդ հարցի լուծմանը և եթե պահպանվի միության որոշ անդամների թշնամական վերաբերմունքը:

Ապրիլի 25-ին ԵԽԽՎ-ն ձայների մեծամասնությամբ քվեարկել է ԵԽ առջև Թուրքիայի պարտավորությունների կատարման մշտադիտարկման վերականգնման օգտին, քանի որ «խորը մտահոգություններ կան մարդու իրավունքների, ժողովրդավարության և օրենքի գերակայության» ապահովման ոլորտներում: Այն կոչվում էր «Թուրքիայում ժողովրդավարական հաստատությունների գործունեության» վերաբերյալ զեկույց:

«Եթե նրանք ազնիվ չեն գործում, ապա մենք ստիպված կլինենք ելք փնտրել: Ինչո՞ւ պետք է էլի սպասենք: Խոսքը 54 տարվա մասին է: Մեծ Բրիտանիան քվեարկել է միությունից դուրս գալու օգտին...նույնը կարելի է Թուրքիայի դեպքում անել»,-ասել է Էրդողանը: Նա հավելել է, որ պատրաստ է հանրաքվեի հանել ԵՄ-ին անդամակցելու հարցը, հայտնում է ՌԻԱ Նովոստին Reuters-ի վրա հղումով:

Էրդողանը ԵԽԽՎ-ի ապրիլի 25-ի որոշումը Թուրքիայի վերաբերյալ համարել է ամբողջապես քաղաքականացված և հավելել է, որ Թուրքիան չի ընդունում այդ որոշումը:

ԵԽԽՎ զեկույցը կոչ է անում անհապաղ քայլեր ձեռնարկել ու վերացնել արտակարգ դրությունը, ազատ արձակել ձերբակալված մտավորականներին, լրագրողներին։ Վեհաժողովը նաև մտահոգություն է հայտնում ապրիլի 16-ին տեղի ունեցած հանրաքվեի ու մահապատժի վերականգման վերաբերյալ։

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---