ՍԴ-ն շարունակում է քննել ԱԺ ընտրությունները վիճարկող Կոնգրես-ՀԺԿ-ի դիմումը

ՍԴ-ն շարունակում է քննել ԱԺ ընտրությունները վիճարկող Կոնգրես-ՀԺԿ-ի դիմումը

PanARMENIAN.Net - Սահմանադրական դատարանում ապրիլի 26-ին շարունակվելու է ԱԺ ընտրությունների արդյունքները վիճարկելու վերաբերյալ Կոնգրես-ՀԺԿ դաշինքի դիմումի քննությունը: Սպասվում է, որ պատասխանող կողմից ելույթ է ունենալու Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը:

Գործով պատասխանող կողմն է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը՝ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը, ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը, ԿԸՀ անդամ Նունե Հովհաննիսյանը: Հարակից պատասխանողներն են դատախազության, ոստիկանության ներկայացուցիչները: Կոնգրես-ՀԺԿ դաշինքը ներկայացնում են ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը, փաստաբաններ Վահե Գրիգորյանը, Տիգրան Եգորյանը:

Դիմումի քննությունը սկսվել է ապրիլի 25-ին, երբ իրենց փաստարկներն են ներկայացրել դաշինքի ներկայացուցիչները, այնուհետև նրանք պատասխանել են պատասխանող կողմի հարցերին:

Կոնգրես-ՀԺԿ դաշինքը Սահմանադրական դատարան է դիմել ապրիլի 14-ին։ Լրագրողների հետ զրույցում Լևոն Զուրաբյանն ասել էր, որ Կոնգրես-ՀԺԿ դաշինքը Սահմանադրական դատարանից որևէ ակնկալիք չունի, վստահ են՝ ինչ որոշում է կայացնելու: Նա նշել էր, որ ներքին դատական ատյանները սպառելուց հետո դիմելու են Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---