Վերականգնված Samsung Galaxy Note 7-ը վաճառքի կհանվի հունիսին

Վերականգնված Samsung Galaxy Note 7-ը վաճառքի կհանվի հունիսին

PanARMENIAN.Net - Վերականգնված Samsung Galaxy Note 7-ը Կորեայում վաճառքի կհանվի հունիսին: Սարքի գինը կլինի 255 դոլարով էժան, քան օրիգինալ Galaxy Note 7-ինը, երբ այն վաճառքի հանվեց 2016-ին: Այն ժամանակ սարքը Կորեայում վաճառվում էր 988 900 վոնով՝ 875 դոլարով, գրում է Ferra.ru-ն կորեական ETNews-ի վրա հղումով:

Մարտի վերջում Samsung Electronics-ը պաշտոնապես հաստատեց, որ մտադիր է վաճառքի հանել վերականգնված Samsung Galaxy Note 7-ը, այն դեպքերում, երբ դա հնարավոր է:

Ըստ ավելի վաղ շրջանառվող լուրերի, վաճառքը կարող է 2017-ի հունսին մեկնարկել նաև Հնդկաստանում և Վիետնամում: Վերականգնված Samsung Galaxy Note 7-ը կունենա 3000-3200 մԱժ ծավալի մարտկոցներ, ինչը օրիգինալից նվազ ցուցանիշ է: Սարքերը նաև նոր կորպուսներ կունենան և կարող են թեթևակի տարբերվել դիզայնով: Բոլոր մյուս բաղադրիչները նույնը կլինեն: Սարքը կունենա թարմ ՕՀ՝ Android 7.0 Nougat:

2016-ի աշնանը խոտանված Galaxy Note 7-ի առգրավումը վաճառիքց 2016-ին աննախադեպ էր: Ինչպես պարզել է քննությունը, սմարթֆոնների ինքնահրկիզումն ու պայթյունները տեղի էին ունենում սնուցման տարրերի պատճառով՝ արտադրության և տեխնոլոգիական հավաքման փուլում խախտումների պատճառով:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---