Եվրոպայում չպատվաստվելը կարմրուկի համաճարակի ռիսկ է ստեղծել26 ապրիլի 2017 - 15:24 AMT PanARMENIAN.Net - Եվրոպայի երկրներում կարմրուկի բազմաթիվ դեպքեր են գրանցվել: Մարդու բարեկեցության և սպառողի իրավունքների պաշտպանության ոլորտում վերահսկողություն իրականացնող ՌԴ դաշնային ծառայությունը հայտնել է Եվրոպայի 14 երկրում 2017-ի սկզբից տարածված կարմրուկի համաճարակի մասին: Ավելի վաղ այդ մասին հայտնել էր նաևէ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ): Նշված ժամկետում բժշկի է դիմել ավելի քան 4000 մարդ՝ Ավստրիայում, Ռումինիայում, Բուլղարիայում, Բելգիայում, Չեխիայում, Հունգարիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Շվեդիայում, Իտալիայում, Պորտուգալիայում, Իսլանդիայում, Իսպանիայում և Շվեյցարիայում: Ամենից շատ դեպքեր են գրանցվել Ռումինիայում և Իտալիայում, եղել են նաև մահացու ելքով դեպքեր: Մասնագետները ենթադրում են, որ կարմրուկի տարածման պատճառը Եվրոպայի երկրներում պատվաստված մարդկանց քանակի նվազումն է և սահմանափակիչ միջոցառումների բացակայությունը շրջաններում, հայտնում է Lenta.ru-ն: Կարմրուկը սուր վիրուսային խիստ վարակիչ հիվանդություն է: Դա դասականորեն մանկական վարակ է, սակայն վերջին 10-15 տարիներին հիվանդացությունը աճել է 16-17 տարեկանների և մեծահասկների շրջանում: Հիմնականում ելքը բարենպաստ է, իսկ նյարդային և այլ բարդությունների դեպքում խիստ լուրջ (մենինգոէնցեֆալիտներ և էնցեֆալիտներ): Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի ներկայությամբ միջադեպի առնչությամբ 7 ձերբակալված կա Նախաձեռնվել է քրեական վարույթ Երևանում անհնազանդության ակցիաներ են. Փողոցներ են փակվում, կառավարության դիմաց ցույց է Քաղաքացիների կողքին ընդդիմադիր պատգամավորներ կան Նախարար․ 2026–ից բուհ կընդունվեն դպրոցական ավարտական քննությունների արդյունքներով Տավուշի մարզում 2021–22 թվականներից փորձարկվում է հանրակրթության նոր չափորոշիչը Ամառային զոչակոչը կմեկնարկի ապրիլի 29–ից Կզորակոչվեն նաև մինչև 2024–ի մարտի 1-ը կամավոր հիմունքներով ծառայություն անցնելու դիմում ներկայացրած իգական սեռի անձինք |