Վրաց ավիափոխադրողը մեղադրում է Թուրքիային երկրի ավիացիայի զարգացմանը խոչընդոտելու մեջ

Վրաց ավիափոխադրողը մեղադրում է Թուրքիային երկրի ավիացիայի զարգացմանը խոչընդոտելու մեջ

PanARMENIAN.Net - Թուրքիան թույլ չի տա, որ Վրաստանի ավիացիոն ոլորտը զարգանա: Այդպիսի հայտարարություն է արել վրացական Air Georgia ընկերության ղեկավար Գեորգի Կոդուան:

Նա հավելել է, որ թուրքական TAV ընկերությունը, որը Թբիլիսիի օդանավակայանի կառավարիչն է, շահագրգռված չէ, որ Վրաստանը վերածվի միջազգային ավիահանգույցի:

Ըստ նրա, Թբիլիսիի օդանավակայանի թուրք կառավարիչը շահագրգռված էչ, որ Վրաստանի ավիացիոն ոլորտն արագ զարգանա: «Թուրքական TAV-ը ֆենոմեն է: Ոչ մի վրացական ավիաընկերություն չի կարող մրցել «Թուրքական ավիաուղիների» հետ, որոնք եղանակ են ստեղծում վրացական ավիացիոն շուկայում: TAV-ը ձգտում է, որ Թուրքիան լինի տարածաշրջանի ավիացիոն կենտրոնը, իսկ Վրաստանն ուղղակի սատելիտը: Սա հստակ ծրագիր է, որը կյանքի է կոչվում, և եթե Վրաստանի կառավարությունը չմիջամտի, իրավիճակը չի փոխվի»,-ասել է Կոդուան, գրում է վրացական Commersant-ը:

«100 տարում էլ չենք հասնի, քանի որ TAV-ը առաջ է մղում Թուրքիայի շահերը և թույլ չի տա, որ Վրաստանն ուղիղ կապ ունենա Եվրոպայի և Ասիայի հետ»,-ասել է Կոդուան:

Ըստ նրա, եթե ամեն ինչ շարունակվի այս տեմպերով, ապա Վրաստանին 20-30 տարի կպահանջվի «Թուրքական ավիաուղիներին» մի փոքր մոտենալու համար:

«Թուրքական ավիաուղիները» մոտ 1000 չվերթ են իրականացնում բոլոր ուղղություններով, նրանց ուղևորահոսքը տարվա կտրվածքով հասնում է 50-70 մլն մարդու:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---