Զբոսաշրջության կոմիտեի նախագահ. ՀՀ-ն մասսայական զբոսաշրջության երկիր չէ

Զբոսաշրջության կոմիտեի նախագահ. ՀՀ-ն մասսայական զբոսաշրջության  երկիր չէ

PanARMENIAN.Net - Հայաստանը մասսայական զբոսաշրջության երկիր չէ: Այս կարծիքն է հայտնել ՀՀ Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանը PanARMENIAN.Net ի հետ զրույցում:

«Մենք ունենք բազմազանություն, բայց ունենք այն որոշակի զբոսաշրջիկի համար, մենք մասսայական տուրիզմի երկիր չենք, որպես այդպիսին, մենք ունենք կոնկրետ զբոսաշրջիկ, որը հետաքրքրված է նոր բան իմանալով, նոր բան տեսնելով, նոր մշակույթի հետ առնչվելով:

Եթե խոսքն այն խմբի մասին է, որ մաքուր զվարճանք է ուզում, գուցե մենք այդ երկիրը չե՞նք, դրա համար լուրջ ինֆրաստրուկտուրային ներդրումների կարիք կա: Հայաստան քիչ են գալիս նաև երեխաների հետ: Գովազդային արշավներ իրականացնելով՝ անպայման նշում ենք, որ Հայաստանը ընտանիքի համար նպաստավոր, հետաքրքիր, ապահով վայր է», - ասաց Զեյթունցյանը:

Նրա խոսքով, երիտասարդներին կարող է հետաքրքրել, օրինակ, Սերժ Թանկյանի համերգը, որը ՀՀ տարածքներից, հարևան Վրաստանից շատ մարդ է բերել: «Հայաստանում Էլեկտրոնիկ երաժտության դիջեյների փառատոն է պլանավորվում, դա էլ եթե ճիշտ խթանվի, քարոզարշավ լինի, նոր երիտասարդ զբոսաշրջիկներ կբերի մեր երկիր:

Ես մեկ անգամ ասել էի արդեն, որ եթե Հայաստանն իր ռեսուրսներով կայուն և ճիշտ ձևով զարգանա, Հայաստանի ամբողջ զբոսաշրջությունը կարող է համարվել էկոզբոսաշրջություն: Հաճախ ասելով էկոտուրիզմ՝ քայլարշավ ենք պատկերացնում, իսկ դա մի հսկայական համակարգ է, որտեղ կա մարդու և բնության ֆակտորը», - նկատեց Զեյթունցյանը:

Նա հայտնեց, որ ըստ 2013-ի վիճակագրության, Հայաստան հիմնականում 35-ից 65 տարեկաններն են գալիս.

«Հարց է առաջանում. մենք ուզու՞մ ենք անպայման ներգրավվել 18-ից 35-ներին, թե ուզում ենք ավելացնել 35-ից 65 տարեկանների քանակը, սա արդեն մարքեթինգային որոշումներ են: Եթե ուզում ենք ներգրավել ավելի շատ երիտասարդների, պետք է հասկանալ, թե ինչ կարող ենք առաջարկել նրանց. զվարճանքներ, սպորտ, ճանապարհորդություններ ուսապարկով:

Իմ տեսանկյունից, մենք այսօր ուզում ենք դիրքավորել մեր երկիրը որպես մշակութային՝ բնություն և մարդ համադրումով, այսպես կոչված Experiential tourism: Այսօր մարդիկ ամեն ինչ տեսել են, գիտեն, այլ հետաքրքրիր փորձ են ուզում, ուզում են ուսումնասիրել այլ երկրի մշակույթ, ուզում են այդ ժողովրդի հետ միասին անցկացնել իրենց հանգիստը, մի նոր բան սովորել, իրենց ձեռքով մի բան պատրաստել, ուզում են այցելել բնության անաղարտ տարածքներ»:

Զբոսաշրջության վարչության նախագահի խոսքով, Հայաստանի զբոսաշրջությունը կնմանվի «արեգակնային համակարգի», որտեղ արեգակն այն է, ինչի համար գալիս են, իսկ նրա շուրջը շարվելու են մոլորակները՝ այսինքն այն հավելյալը, ինչը կառուցվելու է հիմնական զբոսաշրջային նպատակի շուրջը:

«Չպետք է ասել՝ եկեք մեր երկիր, միայն որովհետև մենք ամենահինն ենք: Զբոսաշրջիկներն ուզում են մարդուն տեսնել իր բնական վիճակի մեջ (Authentic Tourism): Եթե զբոսաշրջիկը եկել է ռելաքսի համար, ապա այդ ռելաքսին արդեն ավելացնելու ենք, ըստ զբոսաշրջիկների ցանկության, պատմական հուշարձաններ, արկածային զբոսաշրջություն, քայլարշավներ, գաստրոտուրիզմ, գինու տուրեր», -ասաց Զեյթունցյանը:

2016-ի հոկտեմբերին Հայաստանում Զբոսաշրջության պետական կոմիտեն ձևավորվեց:

Կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանը PanARMENIAN.Net ին պատմել է Հայաստանում զբոսաշրջության զարգացման հենասյունների, ազգային ինքնության վերականգնման խնդրի, մասսայական զբոսաշրջության ոչ նպատակահարմար լինելու, տուրիզմը՝ որպես ստարտափ բիզնես դիտարկելու, զբոսաշրջային պրոդուկտի և շուկաների դիվերսիֆիկացման, ինչպես նաև կոմբինացված տուրիստական արդյունքի մասին:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---