Նոր հոլովակում «Օտարը. Պատգամ» ֆիլմը կապել են «Պրոմեթևսի» հետ (վիդեո)

Նոր հոլովակում «Օտարը. Պատգամ» ֆիլմը կապել են «Պրոմեթևսի» հետ

PanARMENIAN.Net - Համացանցում հայտնվել է «Օտարը. Պատգամ» ֆիլմի նախաբանը: Ապրիլի 26-ին 20th Century Fox-ը կարճ հոլովակ է տեղադրել համացանցում, որտեղ «Պրոմեթևսում» ծավալվող իրադարձությունները կապվում են «Օտարը. Պատգամ» ֆիլմի սյուժեի հետ:

2-րոպեանոց տեսահոլովակում 2 կերպարները՝ Շոուն և անդրոիդ Դևիդը, որոնք ողջ են մնացել LV-223 մոլորակում, մեկնում են Արարիչների հայրենիք: Շոուն վերականգնում է անդրոիդին, որին հետո անաբիոզի մեջ են պահում: Տեսանյութի վերջում տիեզերանավը ժամանում է մոլորակ, որտեղ ակնհայտորեն տեխնոլոգիապես ավելի զարգացած քաղաքակրթություն գոյություն ունի:

Հոլովակն ավարտվում է Պերսի Բիշի Շելլիի «Օզմանդիա» բանաստեղծությունից մեջբերմամբ, որտեղ խոսքը գնում է երկրային գոյության ունայնության և արագ անցնող ժամանակի մասին՝ «Նայեք իմ մեծ գործերին, բոլոր ժամանակների, բոլոր երկրների և ծովերի տիրակալներ»:

«Օտարը. Պատգամ» ֆիլմը կցուցադրվի մայիսի 19-ից:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---