ՓՄՁ-ների բեռը չպետք է ավելանա. Վարչապետը՝ տոնավաճառների տնտեսվարողների ցույցերի մասին

ՓՄՁ-ների բեռը չպետք է ավելանա. Վարչապետը՝ տոնավաճառների տնտեսվարողների ցույցերի մասին

PanARMENIAN.Net - Գործադիրի գաղափարախոսությունը հետևյալն է. ՓՄՁ-ների բեռը չպետք է ավելանա, միաժամանակ պետք է փաստաթղթաշրջանառությունը հստակ լինի: Այս մասին կառավարության ապրիլի 27-ի նիստում ասել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:

Նա Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանից հետաքրքրվել է բողոքի ակցիաներ կազմակերպած տոնավաճառների տնտեսվարողների հետ կապված հարցի առնչությամբ, ինչին ի պատասխան վերջինս նշել է, որ ՊԵԿ-ը իրականացվող ուսումնասիրությունների ընթացքում որևէ տնտեսվարողի չի տուգանել, գրում է Panorama.am-ը:

«Տոնավաճառներ կազմակերպողները նոյեմբերից պարբերաբար զգուշացվել են, որ պետք է հստակեցնեն փաստաթղթաշրջանառությունը, ՀԴՄ կտրոնների տրամադրումը: Մեր կողմից այս ընթացքում արձանագրվել է, որ արդեն կա դրական միտում, տնտեսվարողները հասկացել են, որ այս ամենը ՓՄՁ-ների դեմ ուղղված չէ, այլ միտված է խոշոր բիզնեսի շրջանառությանը»,- ասել է ՊԵԿ նախագահը՝ հավելելով, որ տնտեսվարողների հետ համատեղ ստեղծվել է աշխատանքային խումբ, մի քանի օրվա ընթացքում բիզնեսի ներկայացուցիչները կներկայացնեն առաջարկություններ:

Կարեն Կարապետյանը հորդորել ՊԵԿ-ին հստակ շարունակ աշխատանքները:

«Պետք է պարզ իրենց հետ խոսենք, պարզ խոսելու ժամանակ իրենք ամեն ինչ հասկանալու են»,- ասել է նա:

Ապրիլի 21-ին Կառավարության շենքի դիմաց Երևանի տոնավաճառների հարյուրավոր քաղաքացիներ ցույցի էին դուրս եկել՝պահանջելով իրենց թույլ տալ աշխատել նախկին ռեժիմով: Նրանք պնդում էնն, որ հարկային տեսուչներն ահաբեկում են իրենց, ստիպում են ներկայացնել, թե ինչ են գնել, ինչ են վաճառել՝ վախի մթնոլորտ ստեղծելով տոնավաճառներում, պարտադրելով հաշվապահ ունենալ: Ցույցի առնչությամբ ՊԵԿ-ը հանդես է եկել պարզաբանմամբ, որտեղ ասվում է, թե ստուգայցերը ոչ թե պատժելու, այլ կանխարգելման նպատակ ունեն:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---