Վարչապետ. Վաղաժամ մարվող վարկերի տուգանքներն անհարկի բեռ են քաղաքացիների համար

Վարչապետ. Վաղաժամ մարվող վարկերի տուգանքներն անհարկի բեռ են քաղաքացիների համար

PanARMENIAN.Net - Վարկային պարտավորությունները վաղաժամ մարելու դեպքում ֆիզիկական կամ իրավաբանական անձանց նկատմամբ կիրառվող տույժերն ու տուգանքները անհարկի բեռ են դառնում քաղաքացիների, ինչպես նաև՝ տնտեսվարող սուբյեկտների համար: Այս մասին Գործադիրի ապրիլի 27-ի նիստում ասել է վարչապետ Կարեն Կարապետյանը՝ անդրադառնալով խնդրին:

«Առավել տրամաբանական է ստեղծել մեխանիզմներ, որոնք կխրախուսեն բարեխիղճ վարկառուներին: Ավելին նման տույժերի և տուգանքների դեպքերի վերաբերյալ բողոքներ են հասցեագրվել նաև ՀՀ կառավարության աշխատակազմ»,- ընդգծել է վարչապետը, մեջբերում է Panorama.am-ը:

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը նշել է, որ դա կիրառվում է նաև միջազգային պրակտիկայում՝ երկարաժամկետ վարկերի պարագայում: Ըստ նրա՝ նախորդ տարի այս առնչությամբ մշակվել է օրենսդրական փոփոխությունների նախագիծ, որը գտնվում է Ազգային ժողովում. անցել է երկու ընթերցում:

Կարապետյանը ԿԲ նախագահին կոչ է արել կառավարության հետ համատեղ որոշել վարկային հարաբերությունները կարգավորելու հետ կապված հարցը և կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություններ:

Կառավարությունը 2016-ի դեկտեմբերի 1-ի նիստում հավանություն է տվել հիփոթեքային վարկառուների իրավունքներին առնչվող օրենսդրական փաթեթին:«Վարկառուներն իրավունք կունենան ժամկետից շուտ մարել վարկը՝ առանց տուգանքի, նաև նախագծով խիստ և հստակ կանոններ են սահմանվում անշարժ գույք գնահատողների ընտրության և գործունեության նկատմամբ: Օրինակ՝ գնահատողը չի կարող փոխկապակցված լինել բանկի հետ և այլն», - հավելել է Ջավադյանը:

Կարդացեք նաև՝ Վարչապետը դժգոհ է ապօրինի անտառահատումների դեմ պայքարից

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---