Վարչապետը դժգոհ է ապօրինի անտառահատումների դեմ պայքարից

Վարչապետը դժգոհ է ապօրինի անտառահատումների դեմ պայքարից

PanARMENIAN.Net - ՀՀ կառավարության նիստում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարել է կատարելագործել անտառների կառավարման ներկա մոդելը և համապատասխանեցնել կառավարման ժամանակակից պահանջներին:

«Վերջին ժամանակներում առավել հաճախ են բարձրացվում անտառների կառավարման և ապօրինի անտառհատումների հետ կապված մտահոգություններ: Խնդիրն առավել խորքային է, և չի սահմանափակվում մի քանի ապօրինի անտառահատումների դեպքերով: Կարևորում եմ գիտական և տեխնիկական նորագույն միջոցների կիրառումը և կառավարման մարմինների փոխկապակցված և հետևողական աշխատանքը», - ասել է վարչապետը, գրում է A1+-ը:

Ըստ հանձնարարականի՝ լիազոր մարմինները պետք է մշակեն և ներկայացնեն ապօրինի անտառհատումների դեմ պայքարի գործողությունների ծրագիր, որի արդյունքների վերաբերյալ պարբերաբար տեղեկատվություն ներկայացնեն հանրությանը:

Գործադիրի ապրիլի 27-ի նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը նաև անդրադարձել է վաղաժամ մարվող վարկերի տուգանքների խնդրին՝ ասելով, որ վարկային պարտավորությունները վաղաժամ մարելու դեպքում ֆիզիկական կամ իրավաբանական անձանց նկատմամբ կիրառվող տույժերն ու տուգանքները անհարկի բեռ են դառնում քաղաքացիների, ինչպես նաև՝ տնտեսվարող սուբյեկտների համար:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---