#Killzibil. Համահայկական շաբաթօրյակ` ապրիլի 29-ին

#Killzibil. Համահայկական շաբաթօրյակ` ապրիլի 29-ին

PanARMENIAN.Net - Ապրիլի 29-ին տեղի կունենա Make Armenia Clean Again երկրորդ համահայկական շաբաթօրյակը, որին, ըստ նախաձեռնողների, հազարավոր մարդիկ կմասնակցեն: Այդ մասին PanARMENIAN.Net –ի հետ զրույցում ասել է կազմակերպիչներից Հայկ Զալիբեկյանը:

Միջոցառումը կանցնի «Դուրս արի բակ» կարգախոսով՝ դա կոչ է մարդկանց դուրս գալ և մաքրել տան շուրջն ու բակը:

Զալիբեկյանն ասել է նաև, որ շաբաթօրյակը կազմակերպվում է նաև որոշ կոնկրետ վայրերում, օրինակ, Հրազդանի կիրճում, Մանկական երկաթուղու տարածքում, Հաղթանակի զբոսայգում, Արաբկիր վարչական շրջանի զբոսայգիներում (Մոլոկանի այգում), Խանջյան փողոցում և Բուսաբանական այգում:

«Կոչ ենք անում բոլորին մասնակցել ապրիլի 29-ին կայանալիք Համահայկական շաբաթօրյակին: Դուք կարող եք դուրս գալ բակ և այնտեղից սկսել: Կամ կարող եք ներկայանալ այն 10 վայրերից մեկը, որտեղ մարդկանց կտրամադրվեն անհրաժեշտ պարագաներ՝ փաթեթներ, ձեռնոցներ և այլն: Մասնակիցներին առաջարկվում է նաև լուսանկարել շաբաթօրյակի անցկացման վայրը մինչ մեկնարկն ու ավարտից հետո և տեղադրել սոցցանցերում #killzibil և #MakeArmeniaClean հեշթեգերով»,-ավելի վաղ PanARMENIAN.Net ին էր ասել Զալիբեկյանը:

Շաբաթօրյակը կմեկնարկի առավոտյան ժամը 10:00-ին:

Նախաձեռնության անդամները կոչ են անում. հավաքել աղբը մարդկանց և կենդանիների հետևից, մաքրել զբոսախնջույքների հետևանքներն ու պահպանել մաքրությունը, օգտագործել աղբարկղներն ու դրանցից դուրս չնետել ծխախոտի մնացորդները և այլ աղբը, պահանջել պետական կառույցներից քաղաքների և գյուղերի ավելի բարձր սպասարկում այդ ոլորտում: Նախաձեռնությունը մտադիր է համագործակցել Երևանի քաղաքապետարանի և ՀՀ բնապահպանության նախարարության հետ:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---