Արծվիկ. «Ամեն ինչ անելու ենք Հայաստանը լավ ներկայացնելու համար, բայց մրցակցելու համար չեմ մասնակցում»

Արծվիկ. «Ամեն ինչ անելու ենք Հայաստանը լավ ներկայացնելու համար, բայց մրցակցելու համար չեմ մասնակցում»

PanARMENIAN.Net - «Եվրատեսիլ-2017»-ի հայաստանյան ներկայացուցիչ Արծվիկը հայտարարել է, որ նա և իր թիմն անելու են ամեն ինչ՝ Հայաստանը լավ ներկայացնելու համար:

Երևանում լրագրողների հետ հանդիպմանը նա ասել է «Շատ տատանվեցի, մասնակցել, թե ոչ, վերջապես որոշում կայացրեցի: Պետք չէ նստել տեղում և սպասել, պետք է գնալ երազանքի հետևից», մեջբերում է Panorama.am-ը:

Արծվիկն ասել է, որ մրցույթի ոչ բոլոր մասնակիցների կենդանի կատարումներն է լսել, լսելուց հետո՝ կարող է ասել, թե ով է մրցակիցը:

«Բայց գիտեք, ես այնտեղ չեմ գնումմրցակցելու:Ես ուզում եմ, որ այն ինձ համար տոն լինի, ծանոթանամ տարբեր մարդկանց հետ, որպեսզի դա հիշվի իմ ամբողջ կյանքում, որովհետև դա իմ երազանքն է եղել: Ես իհարկե, ցանկանում եմ լավ ելույթ ունենալ, որպեսզի իմ երկիրը հպարտանա: Այնպիսի երաժիշտներ, ինչպիսիք Հայաստանում են, շատ քիչ են: Այդ պատճառով ես ուզում եմ, որ բոլորն այդ մասին իմանան, խոսեն»,- հավելել է Արծվիկը:

Նա տեղեկացրել է, որ բեմում մենակ չի լինելու՝ երկու պարուհի, բեք վոկալում երեք երգիչ: Երգչուհին չի ասել՝ բեմի վրա թռիչք լինելու է, թե ոչ: Ասել է, որ երգը շատ է իրեն դուր եկել:

Արծվիկը մրցույթում կատարելու է Fly with me երգը: Մրցութային երգի երաժշտության հեղինակը և կոմպոզիտորը Լիլիթ Նավասարդյանն է:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---