Թրամփ. Հավանական է, որ վերջիվերջո խոշոր, շատ խոշոր կոնֆլիկտ ունենանք ԿԺԴՀ հետ28 ապրիլի 2017 - 10:04 AMT PanARMENIAN.Net - Փհենյանի ու Վաշինգտոնի միջև խոշոր կոնֆլիկտի հավանականությունը մեծ է: Այս մասին ասել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Reuters լրատվական գործակալությանը տված հարցազրույցում՝ անդրադառնալով միջազգային քաղաքական օրակարգի ամենահրատապ թեմաներից մեկին՝ Հյուսիսային Կորեայի շուրջ ստեղծված նախապատերազմական իրավիճակին: 70-ամյա ղեկավարը շեշտել է, սակայն, որ ինքը կնախընտրեր հարցը լուծել դիվանագիտական ճանապարհով: «Մեծ է հավանականությունը, որ մենք վերջիվերջո խոշոր, շատ խոշոր կոնֆլիկտ ունենանք Հյուսիսային Կորեայի հետ: Դա միանշանակ է»,- ասել է նախագահը: Այնուհանդերձ, նա ևս մեկ անգամ ընդգծել է, որ Փհենյանի միջուկային ծրագրի զարգացման պատճառով ստեղծված լարվածությունը կնախընտրեր խաղաղ տարբերակով լուծել: «Մենք շատ կուզենայինք հարցը դիվանագիտական ճանապարհով լուծել, բայց դա չափազանց բարդ է»,-հավելել է Թրամփը: ԱՎելի վաղ հայտնի է դարձել, որ ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսն այցելել է Կորեական թերակղզին բաժանող ապառազմականացված գոտի և հայտարարել է, որ Վաշինգտոնի «ռազմավարական համբերությունը» ՀԿԺՀ հարցում սպառվել է: Ուշագրավ Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում Ամենաընթերցվողը բաժնում | Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին՝ ճաքել է պատուհաններից մեկը Օդանավում խուճապ է սկսվել, սակայն օդաչուների պրոֆեսիոնալիզմի շնորհիվ հաջողվել է անվնաս վայրէջք կատարել Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հովանավորել են Dօing Digital 2024 համաժողովը և հատուկ մրցանակների արժանացել Fastex web3 էկոհամակարգը ճանաչվել է լավագույնը բլոկչեյնի նորարարական կիրառման համատեքստում GRECO-ն ՀՀ-ին կոչ է արել ավելի ուժեղ վերահսկողություն սահմանել բարձրագույն գործադիր գործառույթների նկատմամբ Իշխանությունները GRECO-ին պետք է ներկայացնեն զեկույցում առկա 22 առաջարկությունների վերաբերյալ իրենց կատարողականը Սենատոր Փիթերս․ Ադրբեջանն էթնիկ զտում է իրականացրել Նա գլխավորում է Հայաստանի պաշտպանության ակտի՝ S.3000 բանաձևի միաձայն ընդունման նախաձեռնությունը |