Շախմատիստ Սերգեյ Մովսիսյանը նվաճել է «Ռեյկյավիկ Օփեն»-ի բրոնզը

Շախմատիստ Սերգեյ Մովսիսյանը նվաճել է «Ռեյկյավիկ Օփեն»-ի բրոնզը

PanARMENIAN.Net - «Ռեյկյավիկ Օփեն»-ում կայացած վերջին՝ 10-րդ տուրում ՀՀ-ն ներկայացնող Սերգեյ Մովսիսյանը հաղթել է Մուստաֆա Յիլմազին և իր վերջնական ակտիվում գրանցել է 8 միավոր։ Նույնքան վաստակել են ևս 3-ը։

Սակայն լրացուցիչ ցուցանիշներով 2-րդ տեղը զբաղեցրել է Ջորդան Ֆորեստ Վանը, 3-րդը՝ Սերգեյ Մովսիսյանը, 4-րդը՝ Աբհիջետ Գուպտան և 5-րդը՝ Գատա Կամսկին։

Անիշ Գիրին ընդամենը կես միավորով առաջ անցնելով նրանցից՝ դարձել է «Ռեյկյավիկ Օփեն»-ի հաղթող, գրում է Chess.am-ը։

ԱՄՆ-ն ներկայացնող Տաթև Աբրահամյանը 7 միավորով և լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցրել է 18-րդ հորիզոնականը։

Սերգեյ Մովսիսյանը ծնվել է 1978-ին Թբիլիսիում: Հայ շախմատիստ է , գրոսմայստեր (1997). Հայաստանի հավաքականի կազմում՝ 40-րդ շախմատային օլիմպիադիայի (2012) և 8-րդ շախմատի համաշխարհային առաջնության (2011) հաղթող։

Բազմաթիվ մրցաշարերի հաղթող՝ Բեռլին (1993, 1-2-րդ տեղեր), Լիտեմիսլե (1995), Տրենչինե (1995), Սալա (1995), Պարդուբիցե (1995, 1998), Զլինե (1995, 1-2-րդ տեղեր), Համբուրգ (1997), Լինզարոտ (1999), Պրագե (1999), Սարաևո (2002, 2007), Չիգոնի հուշամրցաշար Սանկտ Պետերբուրգ (2007), Վեյկ ան Զեյ (2008 թ., մրցաշար B)։ Չորս շախմատային օլիմպիադաների մասնակից (2 անգամ Չեխիայի թիմի կողմից և 2 անգամ էլ Սլովակիայի)։

Տիրապետում է ինը լեզուների։

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
---