ՔԱԿ-ը ստանձնել է 12 թուրք զինվորի սպանության պատասխանատվությունը երկրի արևելքում

ՔԱԿ-ը ստանձնել է 12 թուրք զինվորի սպանության պատասխանատվությունը երկրի արևելքում

PanARMENIAN.Net - Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) մարտական թևը (HPG) ստանձնել է երկրի արևելքում Բիթլիս գավառում թուրք զինվորների վրա 2 նոր հարձակման պատասխանատվությունը: Գրոհի արդյունքում 12 թուրք զինվոր է սպանվել:

Ապրիլի 25-ին YJA-Star-ի (HPG-ի կանանց ստորաբաժանումը) կին պարտիզանները գնդակոծել են ՁՀԳ-ներից թուրքական ճամբարը Բիթլիս գավառի Շեյխ Կումա տեղանքնում՝ 10 թուրք զինվոր է սպանվել, գրում է ՌԻԱ Նովոստին HPG մամուլի կենտրոնի վրա հղումով:

Հաջորդ օրը HPG.պարտիզանները կրակ են բացել նույն գավառի Հիզանի շրջանում ճամբարի շինարարության համար ծառեր հատող զինվորների վրա: 2 զինծառայող սպանվել է:

Ապրիլի 24-ին հայտնի դարձավ, որ HPG-ն, ստանձնել է երկրի արևելքում՝ Շըրնաք գավառում թուրք զինվորների վրա հարձակման պատասխանատվությունը՝ 7 զինվոր սպանվել է, ևս 8-ը՝ վիրավորվել:

Թուրքիայի և ՔԱԿ հակամարտությունը շարունակվում է արդեն 33 տարի և խլել է 40.000 մարդու կյանք: 2015-ի հուլիսին Թուրքիայում ՔԱԿ հետ հակամարտության վերսկսումից ի վեր քրդերի հետ բախումներում սպանվել է ավելի քան 800 զինվորական ու ոստիկան: Թուրքիայի գլխավոր շտաբը հայտնել է այդ ընթացքում մոտ 7000 քուրդ ապստամբի ոչնչացման մասին: Քրդերը պնդում են, որ հակաահաբեկչական գործողությունների ժամանակ բազում խաղաղ բնակիչներ են զոհվել:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---