Ագրամունտին արգելել են հայտարարություններ անել ԵԽԽՎ անունից

Ագրամունտին արգելել են հայտարարություններ անել ԵԽԽՎ անունից

PanARMENIAN.Net - ԵԽԽՎ Բյուրոն արգելել է դեռևս ԵԽԽՎ նախագահի պաշտոնը զբաղեցնող իսպանացի խորհրդարանական Պեդրո Ագրամունտին հայտարարություններ անել ԵԽԽՎ անունից: Նրան արգելվել է նաև մասնակցել ԵԽԽՎ պատվիրակությունների ուղևորություններին, քանի որ նա «կորցրել է վստահությունը», հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Ագրամունտը չի ներկայացել Վեհաժողովի կանոնադրական մարմնի՝ Բյուրոյի, նիստին, որտեղ, ինչպես ակնկալվում էր, պետք է հայտարարեր իր հրաժարականի մասին:

Ապրիլի 27-ին Պեդրո Ագրամունտին արգելեցին նախագահել նիստը, որտեղ ելույթով հանդես եկավ Իսպանիայի թագավոր Ֆիլիպ VI:

Ապրիլի 24-ին հայտնի դարձավ, որ ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի աշխատանքը դադարեցվել է Վեհաժողովի ղեկավար Պեդրո Ագրամունտին նրա Սիրիա ուղևորության պատճառով անվստահության քվե հայտնելու առաջարկի պատճառով:

Ավելի վաղ հայտնի դարձավո, որ ԵԽԽՎ-ի նախագահ Պեդրո Ագրամունտը կհայտարարի իր հրաժարականի մասին վեհաժողովում Իսպանիայի նախագահի ելույթից հետո. Ագրամունտի համար չափազանց կարևոր է պահպանել պաշտոնը մինչև ընթացիկ նստաշրջանի ավարտը՝ չհեղինակազրկվելով թագավորի առջև: Ըստ ԶԼՄ-ների, նստաշրջանի փակումից հետո Ագրամունտը կներկայանա Բյուրոյի նիստին՝ հրաժարականի մասին պաշտոնապես հայտարարելու համար: Սակայն այդ մասին չի հայտարարվի ևս մեկ ամիս: Գրավոր հայտարարությունն այն մասին, որ Ագրամունտը վայր է դնում լիազորությունները, նա կներկայացնի ԵԽԽՎ նախագահական կոմիտեի և Բյուրոյի հանդիպմանը մայիսի 29-ին Պրահայում: Իսկ արդեն Բյուրոյի հաջորդ նիստում, հունիսի վերջում, հնարավոր կլինի նոր նախագահ ընտրել:

Ագրամունտը Եվրոպայի խորհրդի դիտարկման կոմիտեի համազեկուցողն էր Ադրբեջանի գծով: Նա հայտնի է իր ադրբեջանամետ կեցվածքով:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---