Հայաստանում մեկնարկել է «Գեորգիևյան ժապավեն» ակցիան

Հայաստանում մեկնարկել է «Գեորգիևյան ժապավեն» ակցիան

PanARMENIAN.Net - Հայաստանում մեկնարկել է «Հիշում եմ, հպարտանում եմ» ակցիան՝ նվիրված Մեծ Հայրենական պատերազմում խորհրդային զորքերի հաղթանակի 72-րդ տարեդարձին: Ակցիան մեկնարկել է 15:00-ին Երևանի Հանրապետության հրապարակում: Իսկ ապրիլի 29-ին 12:00-ին Ազատության հրապարակից կմեկնարկի հայրենասիրական միջոցառումը, որի ընթացքում ցանկացողներին հազարավոր գեորգիևյան ժապավեններ կբաժանվեն:

«Հիշում եմ և հպարտանում» ակցիայի կազմակերպիչն է «Ռուս-հայկական երիտասարդական միասնությունը» (ՌՀԵՄ)՝ Երևանում Ռուսական մշակույթի և գիտության կենտրոնի աջակցությամբ:

Միջոցառումը կանցնի «Պապիս հաղթանակը իմ հաղթանակն է», «Հիշում եմ , հպարտանում եմ», «Մենք Մեծ Հաղթանակի ժառանգորդներն ենք» կարգախոսերով:

Ակցիան, մեկնարկելով Երևանում, կշարունակվի Գյումրիում, Վանաձորում, Ստեփանավանում, Դիլիջանում, Սպիտակում, Գորիսում, Ալավերդիում և Էջմիածնում:

Գեորգիևյան ժապավենը տեսքով և գույների համադրությամբ համապատասխանում է այն ժապավենին, որն առկա է «1941-1945թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի նկատմամբ հաղթանակի համար» շքանշանի շերտաձողիկի վրա։ Հենց այդ պատճառով էլ Գեորգիևյան ժապավենը XXI դարի սկզբում դարձել է ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի խորհրդանիշը։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---