ԱԱ. Շախմատի հայ վետերանները 4-րդ տուրում պարտվել են

ԱԱ. Շախմատի հայ վետերանները 4-րդ տուրում պարտվել են

PanARMENIAN.Net - Հունաստանում ընթացող շախմատի աշխարհի վետերանների թիմային առաջնությունում տեղի է ունեցել 4-րդ տուրը, որում Հայաստանի մրցակիցն էր Ռուսաստանի հավաքականը:

Առաջին և երկրորդ խաղատախտակների վրա գրանցվել են ոչ ոքի արդյունքներ. Ռաֆայել Վահանյանը ոչ ոքի է խաղացել ՖԻԴԵ-ի վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Ալեքսանդր Խալիֆմանի հետ, իսկ Արտաշես Մինասյանը հաշտություն է կնքել Սերգեյ Իվանովի հետ: 3-րդ և 4-րդ խաղատախտակների վրա հանդես եկող Կարեն Մովսիսյանը և Սերգեյ Գալդունցը պարտություն են կրել, և մրցախաղն ավարտվել է Ռուսաստանի հաղթանակով:

4-րդ տուրից հետո Ռուսաստանի հավաքականը վաստակել է 8 թիմային միավոր և գլխավորում է աղյուսակը, տեղեկացնում է Հայաստանի շախմատային ֆեդերացիան:

Հայաստանի հավաքականը վաստակել է 6 թիմային միավոր և կիսում է 2-6-րդ հորիզոնականները: Ապրիլի 28-ին կայանալիք 5-րդ տուրում մեր մրցակիցն է լինելու Իսրայելի առաջին թիմը:

Շախմատի աշխարհի վետերանների թիմային առաջնությանը մասնակցում է 22 թիմ, 9 տուր խաղացվի: Մեկնարկային տուրում մեր հավաքականը 3.5:0.5 հաշվով հաղթել էր մրցաշարի տանտերերին: Երկրորդ տուրում հավաքականը 4:0 չոր հաշվով առավելության են հասել գերմանական VSG 1880 Offenbach թիմի նկատմամբ: Երրորդ տուրում հաղաքականը հաղթել է Անգլիայի առաջին հավաքականին:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---