Գյուղնախարարությունը բարձր բերք է ակնկալում. Ծիրան և կուտենք, և կարտահանենք

Գյուղնախարարությունը բարձր բերք է ակնկալում. Ծիրան և կուտենք, և կարտահանենք

PanARMENIAN.Net - Ցուրտ ձմեռն ու ուշացած գարունը տարվա բերքի վրա չեն ազդի՝ գյուղատնտեսության նախարարությունը բարձր բերք է ակնկալում: Այդ մասին հայտարարել է գյուղատնտեսության փոխնախարար Աշոտ Հարությունյանը լրագրողների հետ հանդիպմանը:

«Այս պահին ցրտահարության խնդիր չունենք, եթե կա, շատ չնչին է: Հուսանք` տարին կլինի բարենպաստ, և խնձորն ու տանձը շատ կլինեն: Իսկ ծիրան, ասեմ, որ ուտելու ենք, շատ ենք ուտելու և նաև արտահանելու ենք»,- ասել է փոխնախարարը, հայտնում է Sputnik Արմենիան:

Միակ բուսատեսակը, որին վնասել է անցած ցրտաշունչ ձմեռը, աշնանային ցորենն է: Հանրապետության որոշ վայրերում ցորենի ցանքատարածությունները վնասվել են ցածր ջերմաստիճանի և ձյան բարակ ծածկույթի պատճառով:

Փոխնախարարը հայտնել է, որ գյուղատնտեսական աշխատանքները հայաստանյան գյուղերում արդեն եռում են, շուրջ 50 000 հա տարածության վրա արդեն ցանքս է կատարված: Փոխնախարարը հիշեցրել է, որ մինչև հուլիսի 22-ը դեռ կարելի է ցանքս կատարել:

Անդրադառնալով կարտոֆիլի սերմացուի ցրտահարության մասին լուրերին` փոխնախարարը վստահեցրել է, որ դրանք իրականությանը չեն համապատասխանում։ «Գյուղացին ինքը կմրսի, բայց թույլ չի տա, որ տնկանյութը մրսի»,- ասաց նա: Հարությունյանի խոսքով` Հայաստանում այս պահին անհրաժեշտ քանակի կարտոֆիլի տնկանյութ կա:

2016-ին գարնանն արձանագրված բացասական ջերմաստիճանների արդյունքում հիմնականում վնասներ են գրանցվել Արմավիրի և Արարատի մարզերում, որտեղ տուժել է ծիրանենու բերքը: Առանձին համայնքներում ծիրանի կորուստը հասել է 50-80%-ի:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---