Հայաստանում կարող է ռուսաստանյան աղմկահարույց «Պլատոն» համակարգ ներդրվել

Հայաստանում կարող է ռուսաստանյան աղմկահարույց «Պլատոն» համակարգ ներդրվել

PanARMENIAN.Net - ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն ընդունել է ՌԴ-ում «Պլատոն» համակարգը ներդրած կազմակերպության գլխավոր տնօրեն Անտոն Զամկովին։

Անտոն Զամկովը Վահան Մարտիրոսյանին ներկայացրել է «Պլատոն» համակարգի կիրառությունը։ Զամկովը նշել է, որ այն հավանության է արժանացել նաև բեռնափոխադրողների միջազգային կազմակերպության կողմից։

Մարտիրոսյանն առաջարկել է ուսումնասիրել Հայաստանում համակարգի ներդրման հնարավորությունը, ներկայացնել տնտեսական հիմնավորումները, որից հետո միայն քննարկել համագործակցության հնարավոր տարբերակները։

Զամկովը նշել է, որ «Պլատոն» համակարգը հնարավորություն է տալիս հետևել բեռի տեղաշարժի ամբողջ ընթացքին` որտե՞ղ է գտնվում, քանի՞ կիլոմետր ճանապարհ է անցել։ Համակարգով կարելի է տեղեկություն ստանալ տրանսպորտային միջոցի չափերի, բեռի քաշի մասին։

Նախարարն իր հերթին, ներկայացնելով ՀՀ տարածքով մուլտիմոդալ բեռնափոխադրումների հեռանկարային ծրագիրը` նշել է, որ ինտելեկտուալ և բազմաֆունկցիոնալ այդ համակարգը կարող է արդյունավետ լինել հատկապես նման փոխադրումները զարգացնելու նպատակով։

«Պլատոնը» 12 տոննայից ավելի քաշ ունեցող բեռնատարներից վճար գանձելու համակարգ է: Ռուսաստանում բեռնատարների վարորդներից յուրաքանչյուր կիլոմետրի համար պետք է գանձվեր 3.73 ռուբլի, սակայն ՌԴ վարչապետի հանձնարարականով 2017-ի համար սահմանվել է 1.91 ռուբլի 1 կմ դիմաց:

Համակարգը ՌԴ-ում ներդրվել է 2015-ին և բողոքի ալիք բարձրացրել բեռնատարների վարորդների շրջանում: 2017-ինբեռնատարների վարորդները շարունակում են բողոքի ակցիաները:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---