ԱԱ. Շախմատի հայ վետերանները 5-րդ տուրում հաղթել են29 ապրիլի 2017 - 10:28 AMT PanARMENIAN.Net - Հունաստանում ընթացող շախմատի աշխարհի վետերանների թիմային առաջնության 5-րդ տուրում Հայաստանի մրցակիցն էր Իսրայելի առաջին հավաքականը: Մրցախաղում Հայաստանի վետերան շախմատիստները 3-1 հաշվով առավելության են հասել մրցակցի նկատմամբ. առաջին խաղատախտակի վրա Ռաֆայել Վահանյանը հաշտություն է կնքել Ալեքսանդր Հուզմանի հետ, ոչ ոքի է ավարտվել նաև 3-րդ խաղատախտակի վրա ընթացող Կարեն Մովսիսյան-Ռամ Շոֆեռ պարտիան, 5-րդ տուրում 4-րդ հաղթանակը տոնել է 2-րդ խաղատախտակի վրա հանդես եկող Արտաշես Մինասյանը, տուրը հաղթական էր նաև Սերգեյ Գալդունցի համար: 5-րդ տուրից հետո Ռուսաստանի հավաքականը վաստակել է 10 թիմային միավոր և գլխավորում է աղյուսակը: Հայաստանի և Անգլիայի առաջին հավաքականներն իրենց ակտիվում ունեն 8-ական թիմային միավոր և կիսում են 2-3-րդ հորիզոնականները: Ապրիլի 29-ին նալիք 6-րդ տուրում մեր մրցակիցն է լինելու Իսրայելի երկրորդ հավաքականը, տեղեկացնում է ՀՀ շախմատային ֆեդերացիան: Մեկնարկային տուրում մեր հավաքականը 3.5:0.5 հաշվով հաղթել էր մրցաշարի տանտերերին: Երկրորդ տուրում հավաքականը 4:0 չոր հաշվով առավելության են հասել գերմանական VSG 1880 Offenbach թիմի նկատմամբ: Երրորդ տուրում հաղաքականը հաղթել է Անգլիայի առաջին հավաքականին: Չորրորդ տուրում ՀՀ հավաքականը հաղթել է ՌԴ առաջին թիմին: Շախմատի աշխարհի վետերանների թիմային առաջնությանը մասնակցում է 22 թիմ, 9 տուր կխաղացվի: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Հնդկաստանի ԱԳՆ–ն՝ Բաքվին․ Խթանում ենք ռազմարդյունաբերական արտադրանքի արտահանումը Նա նշել է, որ իր երկիրը լավ հարաբերություններ ունի և Ադրբեջանի, և ՀՀ հետ Օվերչուկը՝ ԵԱՏՄ նիստին Փաշինյանի մասնակցության մասին․ Սպասում ենք ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովը կայանալու է մայիսի 8–ին Բերման է ենթարկվել անհնազանդության ակցիաների 29 մասնակից, որից 17–ը՝ Երևանում Վեդիում բերման է ենթարկվել Լևոն Քոչարյանը Amnesty International․ Ադրբեջանի կողմից էական առաջընթաց չի գրանցվել ԼՂ հայերի ապահով վերադարձի համար Նշվում է, թե Ադրբեջանի իշխանությունները համաներում էին խոստացել նրանց, ովքեր կռվել են Լեռնային Ղարաբաղի համար |